Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վսեմ նահանգապետ
Մայիս 20 թւակիր արտօնագրով շնորհակալ ենք, իրաւունք տուիք մեզ Ս. Յակոբ եկեղեցւոյս մօտիկ շրջականերից 300 (երեք հարիւր) ծառեր կտրել. նոյն եկեղեցւոյ և վարժարանի վերաշինման համար: Բայց կը հաշւենք, որ արդքան ծառեր միայն եկեղեցիի ծածկին հազիւ բաւական լինեն, իսկ դպրոցը որ նոյն չափ ատաղձի կը կարօտի, չենք ունենար: Ուստի կը խնդրւի, որ շնորհ անէք նոյն չափ ևս կտրելու արտօնութիւն տաք, մանաւանդ որ տեղափոխութեան ծախսերն էլ կտրւելիք ծառերէն պիտի հանուի, քանի որ նոյն եկեղեցիի` Պջի, Կարօյի, Ս. Յակոբի և Թուխ Մանուկի միասին առած Խաչ-փողոցի թաղերի ժողովրդեան տները ամբողջապէս վառուած լինելով` ի վիճակի չեն նւիրաբերութեամբ օժանդակել գործին:
Յարգանքներով`

Դիւան ս. Յակոբ թաղականութեան
Ատենադպիր` Սահակ103
Ատենապետ` Գ. Պարիկեան

Մակագրութիւն. Նախ որոշեցէք դպրոցի վայրը: Արամ

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 22, թ. 11, բնագիր, ձեռագիր:

N 80

ԱՎԱՆՑԻ ԹԱՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ` ԴՊՐՈՑԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐ ԿՏՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

28 մայիսի 1915 թ.

Վսեմ նահանգապետ Վանայ

Մեր գիւղի դպրոցի շինութեան նախապէս ձեռնարկուած էր թէև, բայց մինչև այժմ անկատար կը մնայ:

Արդ, դիմելով ձեր վսեմութեան, կը խնդրենք, որ հրաման շնորհէք մեզ, մեր գիւղ գտնուած թիւրք Իպօյի այգիի բարդի ծառերը կտրել. դպրոցի շինութեան համար: Յիշեալ այգիի ծառերէն 60 հատ մեր գիւղի Ազանեան Մկրտիչը հակառակ մեր ազդարարութեան, գաղտնաբար գնած է: Այս մասին ալ պէտք եղածը կարգադրելու հրաման շնորհեցէք:

Դիւան Աւանցի թաղական խորհրդոյ
Ատենադպիր` Վահան Տ. Պետրոսեան
Ատենապետ` Սէնէքէրիմ Մուրադեան

Մակագրութիւն 1. Գաւառ. մարմնին յանձնել: