Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձեր հրամանին համաձայն, քաղաքապետարանս, առանց բնաւ անձնական շահի ակնկալութիւն ունենալու, զանազան փողոցներու մէջ տնկուած անպէտք ծառերը ծախու հանուած և սոյն դիմողներուն տրուած են: Սակայն, այժմ կարգ մը ռուս կազակներու կողմէ կարգելուի կտրուած ծառերը փոխադրել և հիւս վարպետներու գործիքներն ալ գրաւած են:
Այս մաին Ձեր կարգադրութիւնը կը խնդրուի:

Քաղաքապետ Պ. Մօզեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ․ 41, թ. 215. բնագիր, ձեռագիր:

N 91

ՆԱԽԿԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱԴՊԻՐԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

30 մայիսի 1915 թ.
Վան

Բարձրապատիւ պր. նահանգապետ Վանայ
Պատիւ ունեմ ընդունելու Ձեր 1915 մայիս 23 թուականով պաշտօնաթուղթը, որով Վանայ ուսումն, խորհուրդէն ուզած էիք մանրամասն տեղեկութիւններ Վանայ նահանգին բոլոր դպրոցներու մասին:

Կը ցաւիմ յայտնել, որ արդէն կազմալուծեալ Ուսումն. Խորհուրդը ի վիճակի չէ պահանջուած տեղեկութիւնները հաղորդելու: Ասկէ երկու տարի առաջ պատրաստուած խիստ մանրամասն վիճակացոյցը մնաց պր. Միհրան Թէրլէմէզեանի քով, որ այժմ բացակայ է: Մի տարի առաջ ալ Վանայ թեմին օգնական կրթական տեսուչ պ. Արսէն Հացազործեան թէև ձեռնարկեց այդպիսի վիճակացոյց մը պատրաստելու, բայց մնաց թերի: Նաև խորհուրդիս պատրաստած կրթական կանոնագրի միակ օրինակը մնաց տօք. Աշոտին քով, որ նոյնպէս այժմ բացակայ է:
Պարտք զգալով հաղորդել Ձեզ սոյն բացատրութիւնները.
Մնամ խորին յարգանօք՝

Նախկին ուսումն. Խորհուրդի ատենադպիր Մ. Մկրեան

ՀԱԱ, ֆ. 242, ց. 1. գ. 24, թ. 6, բնագիր, ձեռագիր:

N 92

ԿՈՂԲԱՆՑ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԽՆԴՐԱԳԻՐԸ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ԻՐԵՆԻՑ ԹԱԼԱՆՎԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30 մայիսի 1915 թ.

Խնդրատու

Կողպանց գիւղացի Մովսէս Մարտիրոսեան

Վսեմ նահանգապետ.