երկու հազար ալ տեղացիներ գաղթական են դարձեր, որովհետև Տինիս կալեն, Բալասօ շրջան, Տալանից կալեն և Բառաձորի կսղեն ամբողջապէս կողոպտուած և վառուած են:
Մեր շէն մնացած տեղերն են քաղաքի թաղեր, Հաղին, Յառնջաւ կալեն և Նանընից շրջան: Մեզնից կայ մօտ 700 զոհ (մեծ մասամբ կին, երեխաներ, քիչ թւով տղամարդիկ և մօտ 6 զինւոր), իսկ քրդերից 300-էն աւելի զոհեր եղած են (կին, երեխա և տղամարդ):
Յարգելի պարոն, վստահ գիտցէք, որ մեր այս մնացած շրջան բոլորովին անկարող է պահել այդ գաղթականներին, ուրեմն հրաման ըրէք տեղ ցուց տալ, որ հոն ղրկէնք, եթե ոչ ամբողջապէս կը գաղթուի մեր շրջան և վերան կը դառնայ: Կսպասենք պատասխանի։
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1, գ. 1, թ. 30 և շրջ., բնագիր, ձեռագիր:
N 98
ՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ Ղ․ ԽԱՆՋՅԱՆԻ ԳՐՈՒԹՅՈՒՆԸ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ՝ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
N 64
Պրն. նահանգապետ
Նկատելով, որ ժողովրդեան մէջ պղնձեայ սև դրամները փոխանակելու դժկամութիւններր և արգելքները կը յարուցւեն, նոյն իսկ տնտեսական մարմին ևս առնելու դժուարացած է, ինչպէս կը լսուի: Ներկայիս կը խնդրէինք այդ մասին կարգադրութիւն մը, կամ բոլորովին փոխանակելէ դադարեցնելու որոշում տալ, կամ յայտարարել ժողովրդեան, որ փոխանակուին վերջականապէս:
ՀԱԱ, ֆ. 242, ց. 1 , գ. 14, թ. 28, բնագիր, ձեռագիր:
N 99
ՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ Ա․ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԹԱԼԱՆՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ