Այս էջը հաստատված է
ամէնուրեք։ Նա միշտ սիրուց դրդուած է գրում։ Ուզում է, որ մարդու վրայ ոչ մի «պատուաստ չարուի», այլ՝«Սէրը, սէրը միայն»։ Այդ «Երկնահաս» սիրով լցուած սրտի մէջ՝ միայն մութը տեղ չունի և չէր կարող ունենալ։
Նա իմաստուն խօսքեր, մտածումներ ունի իր բազմաթիւ տողերի մէջ՝ մարդու և մեր դարի մասին, ուր «Լինել բարի, ասես համարեա անկարելի է»։
Յանձնարարելի է, որ ընթերցողը կարդայ և վայելի այս աշխատութիւնը ծայրէ ծայր»։