Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կեցցե՛ք, ըսավ Զարեհ էֆենդին,— այդպես պետք է ըլլալ, նեղ օրին իրար օգնել պետք է․․․ մերինները աղեկ տղաքներ են, բայց դուն ալ, Խաչի՛կ, պետք չէ ուրանալ, լավ օրինակ ես, քիչ մը ձեռքդ բաց է, բայց հոգ չէ․․․ Օ՜խ, օ՜խ,— ըսավ ան, կարծես անգամ մըն ալ անդրադառնալով կատարվածին,— լրագրի մեջ գրվելիք բան է, ազնիվ վարմունք է․․․

— Արիստաքիի բանվորներն ալ որոշեցին մասնակցիլ նոր հանգանակության մը, որովհետև բժշկական խորհրդակցություն պիտի ըլլա,— ավելցուց Բարպան։

— Ատիկա ավելորդ բան եք ըրեր,— պատասխանեց Զարեհ էֆենդին, հայտնապես սրդողելով։— Այգ գործը մեր արհեստանոցեն դուրս ելլելու չէր․․․

— Մենք չդիմեցինք,— առարկեց Բարպան,— իրենք որոշեցին մասնակցիլ։

— Ի՜նչ միամտություն,— զոչեց Ճիզվիտը,— ո՞ւր տեսնված է, որ մարդ ըսած արարածդ ինքնաբերաբար դրամ տա։ Չէ՛, այդ բանին մեջ նպատակ մը կա. այդ բոլորը Վասիլ ըսված խառնակիչին գործն է։

— Վասիլը ազնիվ ընկեր է,— ըսավ Բարպան հոնքերը բարձրացնելով։

Անիկա գրպանեն ծխախոտի մետաղյա տուփը հանեց և մտախոհ երևույթով սկսավ սիկարեթ մը ոլորեր։

— Վասիլը Դըրաջանին կողը կտաշե․ բնական է,— ըսավ Զարեհ էֆենդին,— մեկ ազգե են, մեկ կրոնքե։ Մեր արհեսստանոցի հույներուն մասնակցությունը հանգանակության մեջ վնաս չունի, մեր հացը կուտեն կոր, վտանգի ժամանակ ալ հարկավ թե պիտի մասնակցին։

— Խնդիրը այդ չէ,— ըսավ Բարպան լրջությամբ,— որ արհեստանոցին մեջ ալ աշխատին, ինչ ազգե և հավատքե ալ ըլլան, նույն էսնաֆն են։ Այսօր մեկին պատահածը, մյուսին ալ կպատահի։

Բարպան գլուխը բարձրացուց և վճիտ աչքերով նայեցավ Ճիզվիտին, որ անհամբերությամբ մատները կզարներ սեղանի եզրին, ինչպես դաշնակի վրա։

— Էսնաֆին ինչ էլ որ պատահի, որու որ պատահի,