Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մերոնք կըսեն, թե բոլոր հայերը վաշխառու են։ Բարեբախտաբար, պետք չունինք իրենց։

Բայց հետզհետե Բեռնարներու հետաքրքրությունը մարեցավ։ Իրենց ի՞նչ, թե Բարպան դրամ ուներ թե ոչ։ Բարպան հյուրասեր էր, և իրենք կօգտվեին այդ հանգամանքեն։ Միջոցը չի կար հակառակը ընելու։ Եթե պատահեր, որ քիչ մը ուշանային ճաշին, Միհրանը կղրկեին իրենց ետևեն։

Երբ Էմիլը Վիկտորյային հետ բարձրացավ սենյակը, գորգերու և ճեճիմներու այդ հարդարանքը շլացում պատճառեց իրեն. անոր մանր աչքերը կհետախուզեին սենյակին բոլոր անկյունները և ինքնիրեն կմտածեր՝ «Ի՞նչ կըսեի ես․․․ Անտարակույս, Բարպան հարուստ մարդ է»։

Քիչ հետո եկավ Խաչիկը, և սկսան օղի խմել։

— էվիվա,— կըսեր Բարպան։

— Ա վոտրը սանտե,— կպատասխաներ Էմիլը։

Էմիլը Զմյուռնիո մեջ վարժվեր էր տեղական օղիին, որը բնավ վատ չէր գտներ և մեծապես կգնահատեր մեզեի սովորությունը։

Այդ միջոցին, Վիկտորյան, հաճույք պատճառելու պատրաստակամ մեկու մը ժպտուն արտահայտությամբ, կերթար, կուգար և կծառայեր աղախինի մը նման։ Անիկա, ճակատը բաց, խնամքով սանտրած մազերը պարզորեն հավաքեր էր գլխուն ետև, և մազի փունջեր հետզհետե կիյնային ծոծրակին և այտերուն վրա։ Անիկա կհավաքեր այդ ինկած փունջերը և կսեղմեր ականջներուն ետև։ Բարպան այդ տեսավ և սրտնեղեցավ։

— Վիկտորյա՛, մազերդ շտկե՛,— ըսավ անիկա խոժոռելով։

Վիկտորյան, որ այդ միջոցին դարանեն անձեռոցներ կհաներ, ժպտեցավ Բարպային, բայց չի կրցավ անմիջապես պատվերը կատարել։

— Քեզի եմ, Վիկտորյա՛,— ըսավ Բարպան անհամբեր,— մազերդ շտկե, ամո՛թ է։

Վիկտորյան պահ մը ապշած նայեցավ ամուսնույն. առաջին անգամն էր, որ Բարպան այդպիսի դիտողություն