Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

-Չէ՛, ճանըմ, սիրահարված Է, ըսեր եմ։


Բազմաթիվ կոկորդներե դուրս ելավ թնդացող քա՜հ- քա՜հ մը:


Այն ատեն տարեց ձկնորսը շուրջ բոլորը նայեցավ խստությամբ և ամենուն ուղղվելով՝ ըսավ.


Բարպան մերն Է։


ԵՎ բերանները փակվեցան մեկ անգամեն:

                       *
                    *     *

Բարպան և Միհրանը նոր դուրս ելեր Էին տանեն, երբ Սոֆյան եկավ Վիկտորյային այցելության։ Վիկտորյան խոհանոցն Էր, և Սոֆյան աթոռակ մը առնելով նստեցավ պարտեզի դռան առաջ։


—Ինչպե՞ս կըլլա, որ ֆրենկները հոս չեն,— ըսավ Սոֆյան, զննող նայվածք մը ուղղելով տալոջը։


Վիկտորյան խոր հառաչեց և ըսավ առանց ձեռքի գործը ընդհատելու.


-Տանը չեն, առտուն կանուխ դուրս ելեր են։


Սոֆյան պահ մը լուռ մնաց և հետո ըսավ.


-Վիկտորյա՛, իրար չենք տեսներ կոր, ինչո՞ւ օր մը չես գար քանի մը ժամ մեզի հետ անցընես։ Յորկիս ամեն օր քեզի կհարցունե։


—Արևը սիրեմ,-ըսավ Վիկտորյան և կրկին խոր հառաչեց։


—Ես ալ չեմ ուզեր, որ ինքը գա,— ըսավ Սոֆյան, ատ ֆրենկները միշտ ձեր տունը տեղավորված են։


—Այո,— ըսավ Վիկտորյան,– տեղերնուն ալ շարժելու միտք չունին։


-Ինձի նայե, Վիկտորյա՛,— ըսավ Սոֆյան,— քիչ մը կանգ առ, երկու խոսք ընենք, վա՛հ, կարծես թե իրենց աղախինն ես, շունչ առնելու ժամանակ չունիս։


Վիկտորյային նալընները տխրությամբ հեծեծեցին սալաքարերու վրա: Հանկարծ անիկա կանգ առավ, ետև դարձավ, և երկու կիները իրար նայեցան խոր, թախծալի և սըր֊