նարկով: Այդ միջոցին խլացուցիչ աղմուկ մը միահամայն թափով բարձրացավ այդ մարդկային հոսանքեն։
—Հա՛րբ իստերիզ, հա՛րբ իստերիզ*— կգոռար ամբոխը:
Ավելի ուշ Բարպան և Վասիլը հասկցան, որ հակասահմանադրական
ցուցարարները կերթային դեպի Հարբիյե,
որը կհամարեին իթտիհատականներու բույնը, այնտեղ գոռալու
համար իրենց կամքը, որովհետև այն կարծիքը շրջեր
Էր, որ իթտիհատականները միտում ունեն զիջելու բալկանյան
պետությանց պահանջներուն։ Բայց Հարբիյեի ուսանողները
իրենց կարգին փողոց իջեր Էին և ցուցարարները
դիմավորեցին նույն խոսքով.
—Հա՛րբ իստերիզ, հա՛րբ, հա՛րբ…
Օսմանյան պառլամենտը, որ այդ միջոցին նիստի մեջ Էր,
դեռ կվարաներ լուծումի մը հանգելու և կտրականապես
որոշելու պատերազմը կամ պետության վարկին համար անընդունելի
պայմաններով բարենորոգմանց ծրագիրը։ Իսկ
վերջին պահուն իթտիհատը, իր դիրքերը չի կորսնցնելու
համար, խելահեղած, չի կրնալով տիրապետել կացության,
առանց այլևայլի միացեր Էր հետադիմական տարրերուն։
—Հարբ իստերիզ,— գոռաց անգամ մըն ալ գերագրգռված
ամբոխը, և արձագանքի պես լսվեցավ ուսանող
ցուցարարների գոռումը.
—Հա՛րբ իստերիզ, հա՛րբ իստերիզ…
Բարպան և Վասիլը կուզեին մտնել իրենց ընտանի սրճարանները,
բայց անոնք փակ Էին։ Մտադրեցին ետ դառնալ
և ցուցարարներու ետևեն անցնիլ դիմացի մայթը, ուրկե,
կողմնակի փողոցներե, կրնային ուղղվիլ դեպի Թաթավլա։
Բայց բավական եղավ դեպի ետ ակնարկ մը նետել,
հասկնալու համար, որ այլևս այդ անկարելի էր, որովհետև
երկու կողմերու մայթերն ալ ողողված էին ամբոխով, առանց
հաշվելու, որ վտանգավոր էր ցուցարարներու հոսանքին
հակառակ ուղղությամբ քայլելը։ Եթե որևէ դուռ զարնեին՝
ներս մտնելու և ապաստանելու համար, վստահ էին,
որ այդ պահուն ոչ մեկ դուռ չէր բացվեր։ Վերջիվերջո մտա–
___________
- Պատերազմ ենք ուզում, պատերազմ ենք ուզում (թուրք.):