Յորկին տասնհինգ տարեկան էր։ Անիկա մեծղի տղա էր, քաջառողջ, հորը նման թուխ և մրահոն։ Սև խիտ մազերը՝ ետևի կողմը կարճ կտրված, բայց ճակատին վրա երկայն թողված և դեպի ետ սանտրված, կրանային անոր բարձր ճակատը, որ մորմեն ժառանգեր էր։ Լավ գծված և լիքը շրթներուն վրա սև աղվամազը կուրվագծեր պեխերը. քիչ մը ուժեղ կզակը կշեշտեր պատանիին դիմագծեր և անոնց կուտար կորովի և ուժի արտահայտություն։
Մինչև տասներեք տարեկանը Յորկին գացեր էր հունաց
թաղային վարժարանը, համառորեն դիմադրելով դպրոցական
ռեժիմին։ Անիկա դասերը չէր սորվեր, կանսաստեր
տրված պատվերներուն և երբ թե՛ դպրոցը, և թե՛ տունը
կհանդիմանեին զինքը, անփոփոխ կերպով կպատասխաներ,
թե չուզեր դպրոց երթալ։ Անգամ մը հայրը տղուն աչքը
վախցնելու համար ըսավ, որ եթե այսպես շարունակեր,
ստիպված պիտի ըլլար զինքը աշկերտ դնել երկաթագործի
քով:
—Կնախընտրեմ,— ըսավ Յորկին։
Դպրոցեն արձակվելն հետո անիկա հաճախ կերթար հորը
արհեստանոցը և ետևի գերեզմանատան մեջ անձնատուր
կըլլար բուռն խաղերու պատահական տղաքներու հետ:
Բայց և հաճախ պատանին կհետաքրքրվեր արհեստանոցի
կյանքով, կերթար հնոցներուն մոտ և մեծ ուշադրությամբ
կդիտեր աշխատանքը։ Երկաթագործին բազուկներու շարժումը,
երբ երկու ձեռքով ծանր մուրճը կբարձրացներ գլխեն
վեր, շիկացած երկաթին ձևափոխությունը սալին վրա, մուրճերու
արագ հարվածներու տակ, սրտատրոփ հրճվանք կպատճառեին
պատանիին։ Անիկա կսիրեր նաև դիտել աշխատավորներու դեմքերը,
անոնց սևեռյալ ուշադրությունը,
մերկ բազուկներու ռիթմական շարժումը, որու միջոցին
մկանները կուռեին կամ կձգտվեին։ Այդ բոլորը կդրոշմվեին
Ցորկիի միտքին մեջ և երբ տուն կդառնար, փոխանակ դասերը
պատրաստելու, մատիտով կփորձեր գծել ինչ որ կտես-
ներ իր միտքին մեջ։
Վասիլը և կինը ջերմապես կփափագեին, որ իրենց տղան
ուսմունք ստանար: Անոնք պատրաստ էին ամեն կարգի զո–