ներու երեսները կներկայացնեին երկար ճեղքվածքներ։ Վասիլը ջերմ գնահատանքով խոսեցավ նկարչին իր գործերուն վրա, գնեց ընտրած պատկերը, տեսավ նկարչին աչքերան մեջ դաղված ուրախության մը ճաճանչը և քանի մը քայլ աոած էր արդեն, երբ ետ դարձավ. Վասիլը կմտածեր, որ իր ընկերներեն ոմանք նույնպես կարող էին նկարներ գնել:
Նկարիչը աճապարանքով պատկերները կհավաքեր, Վասիլը
հարցուց անոր.
—Անունդ Ի՞նչ Է։
—Նահատ,— պատասխանեց նկարիչը։
—Որո՞ւ քով կաշխատիս։
—Գեղարվեստից վարժարանի ուսանող եմ,— ըսավ երիտասարդը։
Վասիլը մնաց մտածկոտ։ Գիտեր գեղարվեստից վարժարանի
գոյությունը, բայց կկարծեր, որ այնտեղ գլխավորաբար
ճարտարապետություն կսորվվին:
—Այնտեղ, ուրեմն, ձեզի նկարչության դաս կուտա՞ն,—
հարցուց անիկա:
—Ես,— ըսավ Նահատը,— արձանագործության կհետևիմ…
Բայց քիչ մը դրամ վաստակելու համար նկարչություն
ալ կընեմ:
Վասիլը պատվիրեց նկարչին գալ իրենց արհեստանոցը,
որուն տեղը հայտնեց. անիկա խոստացավ նկարչին ուրիշ
հաճախորդներ գտնել. «Բարպային ալ կխոսիմ», մտածեց
Վասիլը։
Շաբաթներ անցան, բայց նկարիչը չերևցավ։
Իրիկուն մը Վասիլը հայտնեց Յորկիին, որ հետևյալ օրն
իսկ պիտի արձանագրեր տղան հունական լիսեի մը համար:
Յորկին վճռականապես հայտարարեց.
—Ես կուզեմ գեղարվեստից վարժարանը երթալ:
—Ծո՛, նկարի՞չ ըլլալ կուզես,- հարցուց հայրը՝ ակամա
ժպտելով։
-Ո՛չ, արձանագործ։
—Քանի՞ փարա կշահիս,— ըսավ Վասիլը, — արձան շինելով.
որու՞ն արձանը պիտի շինես: