Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իրերը կվերածեր, որոշ հեռավորության մեջ, անիրական տեսիլքներու, մինչև մայթերը տարածվող արևելյան գորգերը, որոնց ծաղկյալ բրդեղեն մարգին վրա ծալապատիկ նստած թուրք վաճառողները և հաճախորդները, հիասթափ արտահայտություններով, սուրճ կամ օշարակ խմելով, կարծես թե կխոսեին վերացական նյութերու մասին և ոչ թե առևտուրի, այդ բոլորի ամբողջությունը, գունագեղ, բայց անսահմանորեն երանգավոր, հմայեց Յորկին։ Ռահմին, տեսնելով իր ընկերոջ հիացական զարմացումը, առաջնորդեց երիտասարդը շուկային ուրիշ մասերը՝ ցույց տալով անոր պատերու և կամարներու վրա մոզաիկի հետքեր, որոնք տեղ-տեղ անեղծ մնացեր էին։


Յորկին կգանգատեր շուկային կամարակապ անցքերուն մեջ, դիտելով, մանավանդ, անկյունադարձները, ճառագայթի պես հետզհետե իրարմե հեռացող հեռանկարները։ Բոլոր անցքերու մեջ մարզիկ կվխտային, երբեմն նույնիսկ դժվարիհ դարձնելով անցուդարձը, և այդ՝ գործով, առուտուրով, գործնական և հապճեպ խնդիրներով զբաղած մարդոց խիտ բազմության մեջեն Յորկիին ուշադրությունը կգրավեին բազմազան թիփեր՝ հատկանշական դիմագծերով, որոնք կրպակներու մեջ կաշխատեին և իրենց շինած ապրանքը կծախեին։


Այդ մեծ շուկային մեջ անցքեր կային, ուր ժխորը, աղմուկը և կանչերը կխառնվեին կարի մեքենաներու, ճախարակագործներու, պղնձագործներու բարձրացուցած խլացուցիչ աղմուկին, բայց և կային անցքեր, ուր լռությունը կտիրեր և ուր կնդրուկի ծուխով և զանազան համեմներու սուր բուրումներով տոգորված օդին մեջ ճանճի մը բզզյունը լսելի կդառնար։


Յուրաքանչյուր փոքրիկ հրապարակին վրա, ուրկե կճառագայթեին նորանոր անցքեր, կար շատրվանով աղբյուր մը, որ զովություն կսփռեր իր շուրջը։ Այդ փոքրիկ հրապարակին շուրջ բոլորը կային՝ տեսակ֊տեսակ կաթնեղեն, քաղցրեղեն ծախող խանութներ, նաև փոքրիկ սրճարաններ, շրջիկ օշարակ ծախողներ, որոնք իրենց ապրանքը կգովեին երգելով: Հրապարակը ընդհանրապես ծածկված Էր գմբեթով