Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
                     *     * 

Բալկանյան դաշնակից զորքերը պաշարեր էին Ադթիա– նապոլիսը: Թրքական բանակը կպաշտպաներ այդ կարևոր ամրոցր, որուն անկումը թշնամիին առաջ ճամփա կբանար մինչև Չաթալճայի ամրությունները, այսինքն՝ մայրաքաղաքի դոները, որոնք՝ իբրև վերջին պաշտպանության գիծ, կուժեղացվեին տագնապալի հապճեպով: Վհատության ծանր ամպ մը իջեր Էր մայրաքաղաքի թուրք ազգաբնակչության վրա: Մահացու կերպով վիրավորված իրենց ազգային արժանապատվության մեջ, անոնք օսմանյան բանակի անհաջողությունները կուզեին վերագրել կողմնակի պատճաոներու։ Ոմանք խստորեն կքննադատեին իթտիհատը, որ իշխանության գլուխը անցնելե հետո չէր վերակազմեր բանակը և չէր ապահովեր երկրին և սահմանադրական ռեժիմին պաշտպանությունը։ Բայց այդ պղտոր օրերուն ամենեն ավելի աշխուժացեր էին հետադիմական տարրերը, որոնք իրենց մոլլաներու և հոճաներու բերնով Թուրքիո պարտությունը պատճառ կհամարեին անհավատության տարածվիլը և թրքուհիներու համարձակությունը, և, մանավանդ, մզկիթներու մեջ և հրապարակներու վրա անոնք սանձարձակորեն կխոսեին «ներքին թշնամիներու» դավաճանության մասին: Մթնոլորտը հետզհետե կդառնար սպառնական, և թերթերը, գրեթե առանց բացառության, սպառնալիքներ կընեին երկրի ուրիշ ազգությանց պատկանողներու հասցեին։


Նորակոչները անընդհատ կուգային Կ. Պոլիս, կզինվեին, կզրկվեին ճակատ։ Անոնք կա՛մ ամբողջապես կանհետանային է և կամ անոնցմե ողորմելի բեկորներ կվերադառնային, վիրավոր, հաշմանդամ, արնաքամ։ Իսկ մյուս կողմանե, հետզհետե մայրաքաղաքը կթափվեին վտանգի ենթարկված վայրերու բնակիչները, տեղահան եղած ռումելիցի թուրք գյուղացիներ, ոմանք կիսամերկ, ընչազուրկ, ոմանք իրենց բեռցած սայլերով և տավարով։


Իշխանությունը այդ գաղթականները կանցըներ ասիական ափը, ուր անոնք կմնային կեղտոտ և վարակված կայաններու մեջ, շրջապատված ժանդարմական խիստ գոտիով՝