—Այd բանին ալ վստա՞հ եք,— ըսավ պաշտոնյան թեթև Հեգնանքով։
—Ամենքն ալ մոտեն կճանչնամ , իմ ըսածներուս բոլոrովիn վստահ եմ,— ըսավ Բարպան։
—Մենք ալ ձեզ կճանչնանք և ձեր վրա մեծ վստաՀաթյուն ունինք,— ըսավ պաշտոն չան արտևանունքը թարթելով.— մենք գիտենք նույնիսկ, որ ձեր շրջանակին մեջ մարդիկ կան, որ գիշեր֊ցորեկ սատանություններ կմտածեն, բայց դուք միշտ արգելք կըլլաք, կկասեցնեք այգ խռովարարներու արարքները… և ահա թե ինչու մենք համոզված ենք, որ դուք մեզի պիտի օգնեք որոմը ցորեն են զատելու համար:
Այս խոսքերը լսելով, Բարպան մատնվեցավ շփոթության։ Անիկա տարտամորեն զգաց ոստիկանական պաշտոնյային խոսքերուն իմաստը, որ կգնահատեր, կարծես թե, իր վարանումները Վասիլի ծրագիրներու գործադրման մասին։ Ցուրտ քրտինք մը պատեց զինքը, մինչ քունքերուն մեջ կզգար արյան արագ բաբախումը։
—Էֆենդինե՛ ր,— ըսավ պաշտոնյան խոժոռելով և Զաբեհին ու Բարպային ուղղվելով,՛— մեր հայրենիքը տագնապի մեջ Է… անարդ թշնամին հասեր Է մեր մայրաքաղաքի առաջ, ամի՜ն, սակայ, միայն դուրսը չէ, մեր մեջ ալ ունի իր Համախոհները… Հավատարիմ քաղաքացին այն Է, որ առանց խնայելու իր ընկերոջը, իր եղբորը, մեզ կաջակցի։
Զարեհ Էֆենդին՝ գունատած, կնայեր Բարպային. երբ պաշտոնյան իր խոսքը վերջացուց, անիկա ըսավ•
—Անտարակույս, մենք կկատարենք մեր պարտականությունը։
Պաշտոնյան նոր թուղթեր հանեց գրպանեն, տետրակ մը թղթատեց և հարցուց Բարպային.
—Դավաճան Արիստաքիի արհեստանոցը փակվելե հետո դուք ձեզ մոտ ընդունեցիք անոր հույն աշխատավորներեն շատերը, այնպես չէ՞։
—Ես միշտ դեմ էի հույները ընդունելու,— միշամտեց Զարեհ էֆենդին,— նույնիսկ մեր հույները կուզեի ճամփել։