Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այդ միջոցին ժոզեֆինը մտավ սենյակ, իր հետ բերելով դրոշակր։

 —Ոն, բարեկամս,— ըսավ անիկա էմիլին,— ուշ կը–

մնանք, երթանք։

 Ժողեֆինը համ բուրվեցավ Վիկտորյային հետ, հետո այ֊

տը ներկայացուց Բարպային, բայց ան չի տեսավ կամ չի հասկցավ Ժոզեֆինի շարժումը և ձեռքը տանելով ֆեսին, ցուրտ բարև մը տվավ։ Միհրանը կեցած էր դռանը սեմին վրա, և անոր աչքերը կփայլեին գայլի աչքերու պես։

 —Ի՞նչ է պատահեր այս տղուն,— ըսավ Ժոզեֆինը,—

ձեռքով թափ մը տալով Միհրանին,— ինչո՞ւ ես այդպես հուզված,— ըսավ ան մեղադրական շեշտով,— ըսավ չէ, որ տղամարդը վախկոտ ըլլա, պետք է քաջ ըլալ կյանքի մեջ։ Միհրանը շառագունեցավ, բայց պատասխանեց. —Ես ոչ մեկե և ոչ մեկ բանե չեմ վախնար, դուք ձեր մասին մտածեցեք։ —Տի՚են, տի են, տիե ն,— բացականչեց Ժոզեֆինը երեք տարբեր շեշտերով։ Նույն միջոցին էմիլը մոտեցավ Բարպային և, հակառակ կնոջր անհամբերության, ըսավ ցած ձայնով. —Ես խոսեր եմ հյուպատոսի քարտուղարին հետ. ըսավ, որ կրնանք դրոշակը ձեզ հանձնել. անիկա ըսավ նաև, որ Ֆրանսայի ավանդական պարտականությունն է Արևելքի քրիստոնյաները պաշտպանելը. անշուշտ գիտեք արդեն, եվրոպական զրահավորները, որոնց ընդհանուր հրամանա¬ տարն Է մեր Ֆրանշե դ Էսբերեն, պիտի հսկեն և պաշտպա- նեն ձեր թաղերը։ Եվ էմիլը ծրարված դրոշակը բացավ, տարածեց սեղանին վրա և մեկնեցավ կնոջը հետ։ Կառքը թավալեցավ փողոցի անհարթ սալահատակին վրա, հարևաններու հետաքրքիր և անձկալի աչքերուն տակ, որոնք ֆրանսիացիներու մեկնումը գեշ նշան կհամարեին։ Երբ կառքը փողոցի անկյունը անցավ, Ժոզեֆինը ըսավ էմիլին•

 —Ինչ կովեր, նույնիսկ մեզ կարգին ճամփա չի դրին։

Վերջին հաշվով վիրավորական Է։ Ա՛յ թե ինչ Է մարգոց բա֊ րիք ընելը: 339