ցին, որ անոր դեմքին վրա ժպիտը կսառեր և անոր նայվածքը ցասումով լի կսևեռեր կետ մը։ Ղուկասը և ընկերները զարմացած ետև դարձան և տեսան բոլորովին օտար մարդ մը, որ նստեր Էր իրենց շարքին մեջ և գլուխը հառաջացացած՝ լսեր Էր Բարպայի խոսքերը։
Մսւրդը անմիջապես ոտքի ելավ և անհետացավ սրճարանին
խիտ բազմության մեջ։ —Հայտե՛, ճանը՝մ , ցրվինք, ամեն մեկս մեր տունը երթանք,— ըսավ Ղուկասը մտահոգ և հետո ավելցուց,— ատ քու դրոշակդ մեզ պաշտպանելե առաջ մեր գլխին փորձանք պիտի բերե…
Բարպան ևս վրդովված Էր, բայց դժգոհ Էր նաև Ղուկասի խոսքերեն։ Անիկա պատվո խնդիր համարեց դրոշակի
ուժը պաշտպանել և կմտադրեր ազդու խոսքեր ընել, երբ Հակոբը երևցավ։ —Եղբա՛յր,— ըսավ անիկա մոտենալով,— աշխարհքը կկործանի կոր, դուք բանե խաբար չունիք։ Եվ Հակոբը պատմեց Վասիլի ձերբակալությունը, տանը խադարկաթյանը և այդ բոլորի կատարման հանգամանքներր։
—Ես ուշ հասա,— ըսավ ան,— ոստիկանները արդեն
Վասիլի տունն Էին. դրացի կին մը հասկնալով, որ Վասիլի ընկերն եմ, դուռը բացավ, ինձ ներս առավ և անոր վերի սենյակի պատուհանեն տեսա անցուդարձը։ Ուշանալուս պատճառը,— ըսավ ան,— Սոֆյային վիճակն Էր. մտածեցի, որ թերևս պետք կունենան ինձ, բայց երբ լսեցի, որ Սոֆյան ընկճված, մեռելի պես կքնանա, վազեցի եկա ձեզի լուր տալու համար։
—Վասիլի խնդիրը ծանր կերևա կոր,—ըսավ Ղոլկասը,—
հիմակ խելքերնիս գլուխնիս ժողվենք, տեսնենք Ի՜նչ կրնանք ընել։
«Ա հ, եթե Բեռնարները գացած չըլլային,— մտածեց Բար֊
պան, — կդիմեինք ֆրանսական հյուպատոսարանը»։ Եվ անիկա՝ բոլորովին մթագնած լսած լուըերեն, ըսավ, սակսյն, իր ընկերներուն, որ ազդու միջոց մը կմտածեր, որուն չէր կարող դիմել այդ օրը, բայց թերևս վաղը, առա 344