լայնեզր թաղիքե գլխարկին տակեն կերևար թաթված վարդի մը նման: —Ինչո՞ւ,— ըսավ վերջապես Միհրահրը —Ասանկ բարեկամություն կըլլա,— հաբեց Մաննի¬ կը,— անգամ մը չեկար մեզի այցելության։ Բերա իջն՛ել– նուս հետո ամեն օր, ամեն օր կսպասեի քեզի,— ըսավ աղ֊ ջիկը՝ մեկ ոտքը գետին զարնելով։ Միհրանը ականջներուն չէր հավատար։ Անիկա կարմրե– ցավ և այնքան շվարեցավ, որ չի կրցավ բան մը ըսել։ Այգ միջոցին Արտակը, արմունկը սեղանին դրած, բայց աթոռը քիչ մը դուրս, գետինը կնայեր և, կարծես, անլուծե¬ լի հարցի մը մասին կմտածեր։ Բայց անիկա, անշուշտ, նըշ– մարեր Էր Միհրանի շփոթությունը և Մաննիկին շատախո¬ սությունն վերջ դնելու համար ըսավ• —Մաննիկ, քեզ տված գիրքս տուր Միհրանին՛։ —Զեմ տար,.— ըսավ Մաննիկը,— թող տուն գա, հոն առնե։
Բայց նույն միջոցին իսկ՛ Մաննիկը տվավ գիրքը, և ա-
նոր այտերուն վրա փոսիկներ երևացին:
—Կուգամ,— ըսավ Միհրանը,— կուգամ, եթե կփա-
փագիս։ եվ, պատշաճ կեցվածք մը ունենալու համար, սկսավ գիրքը թղթատել և հետո կարդաց տիտղոսը. Ժան-Ժակ Ռու– սոյի «Մարդկանց մեջ անհավասարության մասին» երկն Էր: Երբ Միհրանը Արտակի հետ դուրս ելավ թեյատունեն, Արտակը ըսավ. —Եթե հաճույք կզգաս Մաննիկի հետ տեսակցելով, եկուր մեր տունը։ եվ ան Միհրանին հայտնեց հարմար Ժամերը: Միհրանին աչքերը կփայլեին. անիկա շնորհապարտու- թյամբ նայեցավ Արտակին։ —Գեշ աղջիկ չէ,—ըսավ Արտակը։—Բտյց քիչ մը հի¬ մարիկ է։
Միհրանը գիշեր լուսցնելով, լափեց Ժ. Ժ. Թուոոյի գիր¬
քը։ Քանի կհառաջանար ընթերցանությւան մեջ, այնքան իր միաքը ընդունակ կդառնար դատողություններ ընելու, տե- 866