—Տուր, Բարպա՛ է ւոանիմ այրեմ,— ըսավ Վիկտորյան անհամբեր։ —Չեմ կրնար, չեմ կրնար,— ըսավ Բարպան,— ինձի պատիվ ըրին, ինձի հանձնեցին դրոշակը, չեմ կրնար ջնջել։ Վիկտորյան փորձեց ամուսինը համոզել, իսկ Միհրանը ավելցուց.
—Եթե այս օրերուն թշնամիի դրոշակը գտնվի տան մեջ,
մահ Է… —ճիշտ Է, մահ Է,— ըսավ Բարպան,— բայց, տղաս, գո- նե դուն հասկցիր, չեմ կրնար ջնջել։
Անոնք երեքով նստեցան սեղանին շուրջը,որուն վրա
կտարածվեր դրոշակը, և վերջապես հասան միջին եզրակա- ցության մը: Դրոշակը դրին թիթեղե արկղի մը մեջ, և երբ սկսավ մութնալ, Բարպան Միհրանին հետ իջավ պարտեզ։ Անոնք հանեցին մեջտեղի ածուին ծաղիկները, հողը փորեցին, որտեղ դագաղի պես դրին փոսին մեջ, հողով ծածկեցին և հո- ղակույտին վրա կրկին տնկեցին ծաղիկները։
Ապրիլի տասնչորսի երեկոյան աշիւատանոցի գործը ա-
վարտելե հետո , Բարպան Ղուկասի հետ մտավ սրճարան։
Բայց անոնք նստելու անմիջապես դուրս ելան: Այն-
տեղ նսաած էր, Իբրահիմը, որուն մութ ակնարկը հանդիպեր էր Բարպայի նայվածքին։ Բոմոնթիի գարեջրատունը փակ- վեր էր երկու շարաթե ի վեր, բայց երկու ընկերները, չուզելով իրարամե բաժմվիլ, բարձրացան դեպի Այազ Կափու։ ճանա֊ պարհին անոնք կհանդիպեին գինով գերմանացի սպաներու, որոնք կտիրապետեին մայթերուն և արհամարհանքով կնա֊ յեին տեղացինեորուն վրա: Իշտե ասոնք ալ եվրոպացիներ են,— ըսավ Ղուկասը: Բարպան չի պատասխատնեց և պահ մը լուռ քալեցին։ —Ասոնց գեշը հեչ մեկ տեղի գեշին չի նմանիր,-ավել- ցուց Ղուկասը։ 893