Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձեռքերը իրար զարնելով:— Բայց շոգենավին մեջ առաջին կարգի տոմսակ առնես,— ըսավ հանդիմանական շեշտով,— ես ամեն բան վրաս կառնեմ, ես կկարգադրեմ, դուն կկարգա֊ դրես կտեսնես, որ այնքան ալ հիմար չեմ, — վերջւսցուց անիկա, քեն ըրած երեխայի դեմք մը առնելով։

Միհրանը հանկարծակիի գալով Մաննիկի արտահայտած

բուռն փափագեն, պարտական համարեց իրեն լրջորեն խոսիլ Մաննիկին հետ։ —Այդ անկարելի Է,– ըսավ ան եթե մեկնիմ, մինակո չպիատի ըլլամ, Բարպան հետս պիտի գա։

—Բարպա՞, ո՞վ Է Բարպան, այդ ի՞նչ տարօրինակ անուն

Է,— ըսավ Մաննիկը ծաղրական։

֊ Բարպան իմ մորեղբայրս Է,— ըսավ Միհրանը։
—Հասկցա…— ըսավ Մաննիկը, ան ֆեսով մա՞րդը, որ

առաջին անգամ քեզ ծանոթացա… կհիշե՞ս, Միհրա՚ն,- ըսավ ան և վճիտ ձայնով սկսավ խնդալ։

Անիկա աչքերուն բիրերը կբարձրացներ ե նշանակալից

ակնարկով կնայեր Միհրանին, սպասելով, որ միասին խըն– դան, հիշելով դեպք մը, որուն ականատես եղեր Էին երկուքը։

Միհրանը մռայլեր Էր և գլուխը խոնարհած՝ գետինը կնա֊

յեր

— Կհիշե՞ս, Միհրա՚ն,— պնդեց Մաննիկը,և  այտերուն

վրա կրկին փոսիկներ կազմվեցան։

Բայց Միհրանը ուղղակի դիմեց ծառայողին և իրենց սե–

ղանի հաշիվր ուզեց:

Քանի մը ամիս հետո, առավոտ մը, երկաթագործ Խաչիկը

մինակր նստած Էր թափուր սենյակի տախտակե բազմոցին վրա ե խահվեն կխմեր, երբ դուռը զարնվեցավ։ Վիկտորյան լույսը բացվելուն գացեր էր իտալական վարժարանը, ուր սև աշխատանք կկատարեր :

Բարպան դժկամությամբ  իջավ սանդուղներեն, դուռը բա֊

ցավ և գոհ եղավ տեսնելով Ղուկասը։

Երբ սենյակին մեջ դեմառդեմ նստեցան, Ղուկասը ըսավ•

-Բարպա՛, գործ գտեր եմ քեզի և ինձի համար: