Մյուս կողմանե, ծախելիք բան չունեին, իսկ որևէ մեկեն փոխ դրամ առնելու մասին չէր կարելի մտածել, որովհետև բոլոր հին և նոր ծանոթները, եթե ոչ ավելի, գոնե նույն տնտեսական ծանր վիճակին մատնված էին։
Բարպան վերհիշելով իր նախկին լայն օրերը, ավաղելով կմտածեր, թե իր վաստակած առատ դրամը անհոգությամբ շռայլած էր:
—Տասը ոսկին հազար Է դարձեր,— կխորհեր անիկա դառնությամբ։
Հինգշաբթի առտու կանուխ Բարպան ելավ սովորական ժամուն, խահվեն խմեց և սկսավ հնարքներ մտածել ճամփու ծախքը ճարելու համար։ Իզուր անոր աչքերը կդանդաղեին սենյակին մերկ պատերուն վրա։ Բոլոր այն բաները, որ կրնային ծախել, նույնիսկ հնոտիներ գնող հրեաներու ծախեր Էին։ Բարպան և Վիկտորյան, թավ, մաքուր բուրդե անկողիններու փոխարեն, ունեին բամբակով լեցված տա֊ փակ և կարծր մինդերներ։ Իբր կարասի մնացեր Էր միայն խոհանոցի սեղանը, որ սենյակ բարձրացուցեր Էին և որուն մեկ ոաքը խախուտ էր :Սենյակին մեջտեղը, չուլի մը վրա, դրված էր սաճե մանդալը ,որուն մաշված հատակեն մոխիրը կմաղվեր։ Հակառակ, սակայն, այդ բոլորին, սենյակը, շնորհիվ Վիկտորյայի բծախնդիր մաքրության, հաճելի էր, և Բարպայի հոգին լեցվեցավ տարտամ ափսոսանքով, երբ, մանավանդ, առավոտյան արևի ճառագայթները մտան երկու պատուհաններեն։
Վերջապես, Բարպան սովորական ժամուն դուրս ելավ տունեն, անցավ Թաթավլայի փողոցներեն, բայց Շիտակը հասնելով, փոխանակ Շիշլի բարձրանալու, իջավ Ղալա֊ թիա։
Բարպան կուզեր շոգենավային գործակալություններեն տեղեկանալ ճանապարհածախսի մասին, գիտնալու համար որոշապես, թե ինչ գումարի պետք ունին ճամփա ելլելու և Մարսիլիա Հասնելու Համար։ Անիկա չէր իսկ մտածեր հասնելե հետո որոշ գումար ունենալու անհրաժեշտության վրա. նախ՝ որ այդ իր ուժերեն վեր էր և, մյուս կողմանե, համոզված էր, թե անգամ մը, որ իրենց ոտքը դնեին