Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պառեին երկար բացակայութենե հետո իրար գտնելու, իրար կրկին հանդիպելու ուրախությունը, որը խառնված էր ան֊ համբերություններով, մտահոգություններով և հոգնած ու քնատ երեխաներու ճչող լացերով և պահանջներով։ Ոմանք բացեր էին իրենց կողովները և ծրարները և հաց, ձիթապտուղ կամ խնձոր կուտային ձեռքերը և երեսները կեղտոտած իրենց երեխաներունճ սրտնեղ խոսքերով և երբե֊ մըն հարվածներով։

Ավելի հասակավոր երեխաները, ձեռքերնին մեյ֊մեկ

շիշ, կերթային ջուր փնտրելու։ Մաքսատան սակավաթիվ պահակներր, որ գրեթե ամեն օր կընդունեին իտալացի, իս֊ պանացի, սուրիացի, հայ և հույն գաղթականներ, չէին դադ֊ րած ապշելե այդ ժողովուրդն երու ջուր խմելու արտակարգ կարողության վրա։ Անոնք հազիվ զսպված արհամարհան֊ քով կդիտեին այդ «ջուր խմողները», որոնք կխուժեին իրենց երկիրը, Իրենց՝ տեղացիներու «բերնին հացը խլելու հա¬ մար»։ Անհամար միջնորդներ՝ հայ, հույն և սուրիացի, ամեն երևակայելի լեզուները խոսող լևանտեններ , սմսարներ և «թարգմաններ» կսողոսկեին ամեն խումբերու մեջ և կտեղե֊. կանային, թե արդյոք Ամերիկա գացող կա՞… Անոնք կը֊ սեին, թե պատրաստ են շոգենավի տոմսակ և, մանավանդ, մուտքի արտոնություն ձեռք բերելու, որ այդ միջոցին դար֊ ձեր էր վերին աստիճանի դժվար, եթե ոչ անհնարին՝ Թուր֊, քիայեն գաղթոդներու համար։ Այդ միջնորդներեն ոմանք բուռն մրցակցության մեջ էին իրարու հետ և ընդհանրապես, երբ կտեսնեին, որ խումբ մը համաձայնության գալու վրա է միջնորդի մը հետ, ետևեն կհասնեին և անոր պահ մը հե֊. ռանալեն օգտվելով կմրմնջեին. —Անոր խոսքին մի հավատար, գողին, խաբեբային մե֊ կըն է, շատ մարդու սիրտ այրած է, իմին ինչո՚ւս է պետք, քու աղեկությանդ համար կըսեմ կոր… Ուրիշներ կմոտենային այդ «բարի» միջնորդին ետևեն և կրսեին. —Ձեռքեն բան մԸ չի գար, անկարողին մեկն է, քանի֊, քանի հոգիներ մոխիրի վրա նստեցուց… 466