րրավ. անիկա այնպիսի տպավորություն ուներ, որ իր քիթին կխնդան, և միևնույն ատեն խորհեցավ, որ Բարպայի ըրածը խորամանկություն մըն Է, ավելի կարևոր բաներ մաքսա- նենգոււթյամբ անցընելու համար։
—Դուք միասի՞ն եք,— հարցուց մաքսավորը Միհրա֊
նին։
—Այո ,— ըսավ անիկա։
Բարպան լուռ ժպիտով նայեցավ պաշտոնյային, ընդ- հատվելով ծրարները բանալու Գործին մեջ։
—Շուտ ըրեք, ժամանակ չի կա— ըսավ անհաբմերու֊
թյամբ մաքսավորը։ Անիկա կարճահասակ մարդ մըն Էր, աղյուսի գույն դեմքով, արյունակալած աչքերով, որ կասկա - ծանքով կնայեր մեյ մը Միհրանին և մեյ մը Բարպային։
Միհրանր արդեն բացեր Էր արկղները, երբ ուրիշ ազատված
պաշտոնյա մը ինկավ արկղին պարունակությանը վրա։ Անի֊ կա ամեն ինչ դուրս թափեց և հետո սուր և երկայն հերյու֊ նով մը ծակռտելով արկղին հատակը, սկսավ հոտոտել հեր֊ յունը։ Բարպան և Վիկտորյան զարմացած կդիտեին այս տեսա֊ րանը, երբ մաքսատան վերահսկիչը մոտեցավ։ —Հակասական հայտարարություններ ըրին,- ըսավ պաշտոնյան վերահսկիչին,— և հետո այդ երիտասարդը…— ըսավ ան և կասկածի արտահայտություն մը ունեցավ։ Այդ միջոցին սըմսար մը կըսեր Բարպային և Վիկտոր֊ յային.
—Կոկային, հաշիշ կամ ատանկ բան մը կփնտրեն կոր,
շատ խիստ Է…
—Հարկավ,— ըսավ Բարպան՝ դեռ անխախտ վստահու¬
թյամբ,— իրենց պարտքն Է, պիտի հսկեն։ Բայց արդեն ինքն իրեն կհարցներ, թե ինչու այդպիսի կասկած ունեցան իրենց մասին։ Նախորդ միջնորդը, որ կաշառք տալ առաջարկեր Էր, մո¬ տեցավ իր կարգին և ըսավ.
—Հիմակ տեսա՞ր, կերա՞ր, ես քեզի մարդավարի խոսք
րրի, տասը ֆրանկով կազատեիր, հիմակ ամեն ունեցածդ մազե կանցընեն։ 471