կեր իրավմաբ որևէ ապօրեն բան։ Այդ էր նաև, անշուշտ վերահսկիչին կարծիքը, որովհետև անիկա կտրուկ ձայնով հրամայեց.
—Մանրամասն քննութենե անցունել գույքերը և զննել այդ մարդոց վրա, կինն ալ, որ իրենց կընկերանա։
Այլևս լուռ, Միհրանը, Բարպան և Վիկտորյան հետևեցան այդ մանրակրկիտ քննության։ Անոնք մեկ֊մեկ անցան խուղարկության խուցը և վերադարձան։ Բարպային դեմքին վրայեն անհետացեր Էր այլևս ժպիտը, և տեսակ մը անորոշ երկյուղ քրտինք թափել կուտար իրեն։ Անիկա կորսնցուցեր Էր իր ինքնավստահությունը և, կարծես թե, պատրաստ կըսպասեր ամեն տեսակ աղետի։ Երբ, վերջապես, այդ բացառիկ քննությունր վերջացավ, ոչ միայն մյուս ճամփորդները, այլև սըմսարները մեկնած Էին: Անոնք երեքով դուրս ելան մաքսատունեն և Անգլիացիներու քարափին վրա, ուր իրենց իրեղենները տեղափոխած Էին, մնացին շվարած։ Անոնք դառնորեն զգացին, որ օտար և անծանոթ երկրի մեջ են, անտերանտիրական, որոնց հանդեպ ոչ ոք պարտավորություն չունի։
Այդ հառաջացած ժամուն ճամփորդները սակավ Էին, երբեմն հարբած նավաստիներու խումբեր կանցնեին երգելով։ Նավահանգիստի ցուրտ օդը կպարուրեր անոնց հոգնած մարմինները սարսուռ պատճառելով։ Երկինքը դժգույն Էր քաղաքի Էլեկտրական լույսերու անսովոր շողովը, եհեռուեն անոնց կհասներ նավահանգստային մեծ քաղաքին եռուզեռի աղմուկը և սուրացող տաքսիներու ու տրամվայներու խուլ դղրդյունը։
Վերջապես, առանձին մարդ մը, որ կանցներ, ուշադրությամբ նայեցավ այդ մոլորված մարգոց և ինքնաբերաբար հետաքրքրվեցավ անոնց վիճակով։ Անոր ցուցմունքներով և առաջնորդությամբ Բարպան և Միհրանը փոխադրեցին իրերը և պահ գրին նավահանգստի պահեստի տունը, իրենց մոտ պահելով միայն ձեռքի կապոցները։
Երբ ամեն ինչ կարգադրվեցավ, Միհրանը ֆրանսերեն, իսկ Վիկտորյան հունարեն շնորհակալություն հայտնեցին անծանոթին, որ իր ճամփան շարունակեց, իրենց հանձնա–