Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

՚փցուն խնայողություններ ընել, և հակառակ որ երկու նա֊՝ խաճաշիկը կբավեր երեքնուն համար, ինչ որ Վիկտորյային հաստատ կարծիքն էր, անիկա կպատվիրեր, երբ մատը էլեկտրական կոճակի վրա դնելե հետո սպասյակը կներկա¬ յանար. —Երեք նախաճաշ։ Անոնք կհիանային փոքրիկ, ոսկեզօծ ճերմակ հացիկնե- րուն վրա , կարագին վրա, ծառայողներու արագաշարժու¬ թյան և քաղաքավարության և առհասարակ հյուրանոցի մեծ թե փոքր պաշտոնեության բարյացակամության և սիրալի- րության վրա։ Եթե երբեմն Բարպայի հիշողության կներկայանար մաքսատան տհաճ տեսարանը։ անիկա կամ կվանր միտքեն այ հիշողությունը, կա՛մ այգդ կվերագրեր մյուս ճամփորդ֊ ներու գործած ապօրինություններուն և միջնորդներու խա- բեություններուն, որոնք «մարդոց» կասկած ներշնչեր էին։

Մարսիլիա ժամանելուն երկրորդ առավոտն իսկ Բարպան

Միհրանին հետ գնաց գլխարկ մը գնելու, երբ փորձի համար կակուղ գլխարկ մը դնելով նայեցավ հայելիին մեջ, Բար¬ պան բացականչեց.

 —Չեմ ուզեր, Միհրա՚ն, սարդելաճի դարձա…

Իսկ երբ կլոր գլխարկ մը դրավ, Բարպան ինքզինքը տե¬ սավ Ղալաթիո որոշ թաղերուն կասկածելի միշնորդներու կերպարանքով։ Վերջապես որոշեց առայժմ կասքեթ մը կրել։

Բարպան բարեմտությամբ կժպտեր՝ վերհիշելով «գլուխը

փոխելու» այդ անհաջող փորձերը, կապավիներ իր մութ գույն կասքեթին,որուն ճկուն եզրերը կհարմարեին իր գըլ- խին, և որուն ճակատի վիզիերին տակ կապաստանեին իր ամչցող աչքերը։ Նախաճաշեն հետո Բարպան Միհրանին հետ դուրս կել¬ լեր։ Անիկա կառաջարկեր կնոջը իրենց ընկերանալ, բայց Վիկտորյան կմերժեր է ըսելով, թե հազար բան ունի ընելիք: Անոնք երկուքով կերթային Կանըբիեռ, հրճվանքով կդիտեին ծովախորշին մեջ ծփացող զբոսանավերը, որոնք կերթե֊ վեկեին Մոնտե Քրիստոյի կղզիի և զանազան ուրիշ զբոսա- վայրերու և Կանըբիեռի միջև։ Բարպան երեխայի հափշտա֊ 475