Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դը, և Բարպան անմիջապես հասկցավ, որ հակառակ տա - րիքի տարբերության, այդ երիտասարդը հեղինակություն ուներ մյուսներու վրա։

—Ե՞րբ եք հասեր, ընկեր Տրդատ, — հարցուց տարիքոտ

հայերեն մեկը։

—Երեկ իրիկուն, կեսգիշերին…
—Ուրեմն ճի՞շ տ Է…
—Այո՛ ճիշտ Է,— ըսավ, ուրախ ձայնով, երիտասարդը,
— ո՞ւր եք հավաքվել…
Եվ այդպես խոսելով անոնք դուրս եկան։

Երբ Միհրանը և Վիկտորյան իջան հյուրասենյակ, Բար- պան, չի կրնալով համբերել, ըսավ անոնց. —Դարձյալ Հայաստանի մեջ բան մը պատահեր Է։ Միհրանը դարձավ ուշադիր։ —Աղեկ բան մը պատահեր…ուրախ֊ուրախ կխո- սեին…

Միհրանը սեղանի վրայեն վերցուց օրվան թերթերր և

նայեցավ, թե ի՞նչ նորություն կար օտար երկիրներու լուրե֊ րեն. բայց անիկա հեքը չէր գտներ որևէ լուրի, որ ուղղա֊ կի կամ անուղղակի վերաբերեր Հայաստանին։ Մյուս կող֊ մանե, Վիկտորյան կշտապեր. անիկա մտադիր էր կեսօրե ետքը, առանձնութենե օգտվելով—Բարպան և Միհրանը կեր֊ թային ամբողջ օրը պտույտներ կընեին քաղաքին մեջ և շըր- ջակայքր,— քանի մը կտոր բան լվալու համար։ Անիկա սքանչացած Էր այն թանով, որ իրենց իսկ սենյակին մեշ տաք և պաղ ջուրը կհոսեր առատությամբ, իսկ երեկոները, նոյեմթերյան զով գիշերներու պատճառով կեդրոնական ջե֊ ռուցման վառարաններր կտաքնային և որոնց վրա գաղ֊ տագողի, Բարպայի քնելեն հետո, կրնար լվացածը չորցը֊ նել։ Բարպան խստիվ պատվիրեր Էր Վիկտորյային՝ լվացքի համար չօգտվիլ հոսող տաք ջուրեն, համարելով այդ ան¬ պատշաճ բան, թայց Վիկտորյան, այս անգամ մտադիր Էր չհնազանդիլ Բարպա յին։

 Վիկտորյան ամեն անգամ ապշությամբ կանդրադառնար,

թե ինչպես մարդկային հնարամտությունը ստեղծեր Էր դյու֊ րություններ ամեն գործի համար։ Այս երկրին մեջ ապրիլը 478