փոխարեն միայն իրենց աշխատանքով կապրին… ինչպես բանվորները, հող չունեցող գյուղացիները…
—Ինչպես մենք,— ըսավ Բարպան բռունցքը զարնելով
կուրծքին է հանկարծակի ոգևորությունով։
—Այո՛, Բարպա՛, ինչպես մենք,— կրկնեց Միհրանը և
անսահման գոհունակությամբ ժպտեցավ Բարպային, որ մե- կեն խորասուզվեր Էր մտածումներու մեջ։
Այս խոսակցությունը Միհրանի և Բարպայի մեջ եղեր Էր
հայերեն լեզվով. հարևան սեղանեն ուշադրություն դարձու¬ ցին իրենց։
—Նոր եկեր եք Ֆրանսա… —Այո , երկու երեք օր առաջ։ —Մարսիլիա պիտի մնաք։ —Ոչ, Փարիզ պիտի երթանք, անտեղ մարդ ունինք: —Լավ կընեք, անտեղ պրոլետարիատը ավելի կազմա-
կերպված Է, այստեղ օտարական բանվորներու պատճառով, որ կխախտեն, մանավանդ նոր հասած ատեննին, սենդիքա ֊ ներու օրենքներր, շարունակ խնդիրներ կան… Անոնք պատմեցին, որ իրենք չորսերնին ալ կաշխատեին շաքարի ֆաբրիկայի մը մեջ և մասնակցեր Էին տեղացի բանվորներու գործադուլին. հետո վերակացուն իրենց ճամ¬ փեր Էր՝ ըսելով, թե օտարականները իրավունք չունին տե֊ ղացիներուն գործին խառնվելու։
—Ատանկ անարդարություն կըլլա— ըսավ Բարպան
վրդովված,— էհ, ձեր տեղացի ընկերները կուլ տվին այդ բանը։ ֊ ՉԷ՜… Է՛… ըսավ անոնցմե մեկը եռանդով,-մենք սենդիկե բանվորներ ենք, սենդիկան օտար և ֆրանսացի բանվորներու մեջ խտրություն չի դներ…
—Շա՜տ ալ խտրություն չի դներ…— ըսավ Բարպան,
որուն միտքը հանկարծ մտավ գործունեության մեջ: Ան կուզեր հարցնել տեղեկություններ սենդիկայի մասին, բայց իր այդ հետաքրքրության կմտածեր գոհացում տալ, երբ Միհրանին հետ մինակ մնային։ Եղբորորդուն բանիմաց ար֊ տահայտութենեն անիկա կզգար, որ Միհրանը կհասկնար ամեն ինչ: 480