Բարպան ամենուն համար գարեջուր պատվիրեց և ցավ հայտնեցք որ Ֆրանսիայի մեջ մեզեի սովորություն չի կա։ —Հիմակ ճաշած ենք, կուշտ ենք,— ըսավ ան,— բայց ճաշեն առաջ գարեջուրին հետ քիչ մը խոզի երշիկ, ժամբոն կամ պանիր աղեկ կըլլա…
Եվ ան հիշեց Բոմոնթիի գարեջրատունը՝ պատերազմ են
առաջ, և կարոտի զգացում մը թեթև մը սեղմեց սիրտը։ — Այստեղ ալ աղվոր տեղեր կան…— ըսավ ան ներքին մտածումի մը արձագանք տալով, կարծես թե մեկը իրեն հակառակը կըսեր։
—Ուր որ փորդ կշտացնես, այնտեղ ալ աղվոր է,–ըսավ
Սեղբոսի ընկերը Նշանը։
Պահ մը լռություն տիրեց։ Չորս ընկերները կոստանդնուպոլսեցի չէինք. անոնք Անա–
տոլուի զանազան կետերե ճամփա ելած և պատերազմի ըն- թացքին զանազան բովերե անցած, իրար գտեր էին գաղ֊ թականնե փոխադրող շոգենավի մը վրա և անկե հետո մնացեր էին անբաժան, կազմեր էին ղարիբ մարդկանց տե¬ սակ մը ընտանիք։ Իրենց պարագլուխն էր մաղնիսացի Կար֊ պիսը, բարձրահասակ, սևաչվի, թխադեմ, մոտ երեսունհինգ տարեկան, որ ամեն առիթի ցույց կուտար թե՛ հանդգնու¬ թյուն և թե՛ ճարպիկություն։ Այդ միջոցին մաղնիսացի Կար– պիսը ուշադրությամբ կդիտեր Բարպան և Միհրանը և եր¬ բեմն ակնարկովը կհաղորդակցեր իր դեմ նստած սվազցի Սերոբին հետ։
—Դո՞ւն ինչ գործի մարդ ես,— հարցուց անիկա Բար–,
պային։
—Ես երկաթագործ եմ,— ըսավ Բարպան …իսկ քե-
ռորդիս, Միհրանը ,— ավելցուց անիկա,— ուսմունք առած տղա է…
Բարպան կջանար շատ պարզությամբ և համեստությամբ
ըսել այդ, բայց, հակառակ իրեն, տեսակ մը հպարտություն կուռեցներ իր բառերը , երբ կխոսեր Միհրանի մասին։
—Մենք Փարիզ պիտի երթանք,— ըսավ ան,— այնտեղ
մարդ ունինք, ես պիտի աշխատիմ, Միհրանը ուսմունքը պիտի շարունակեմ… ատ է մեր նպատակը, եթե հաջողի… 482