Անըմբռնելի է էակների սկիզբը, ըմբռնելի է միայն միջոցը, անըմբռնելի է նաև վախճանը. ի՞նչ կայ այստեղ արտասուելի:
Իբրև սքանչելիք նայում է մէկը կեանքին, իբրև աքանչելիք ճառում է միսը կեանքից, իբրև սքանչելիք լսում է ուրիշը նրան, և երբ լսում ենք, ոչինչ չգիտենք։
Հոգին անեղծ բնակում է ամեն կենդանի մարմնի մէջ. բոլոր այս էակներին դու չես կարող անշուշտ լալ։
Քո պարտականութեանը նայիր և մի՛ խռովի. արդար պատերազմից դուրս Կշատրիայի[1] համար ոչինչ լաւ բան չկայ:
Երկնքի դուռը բացւում է երջանիկ Կշատրիաների համար մի այսպիսի պատերազմի մէջ, որ ներկայանում է ինքնին։
Եւ եթէ դու այս արդար պատերազմը չմղես, քո պարտականութիւնը և քո պատվիւը մերժելով, մեղք կը գործես:
Եվ քո անպատւութիւնը մարդիկ կը պատմեն միշտ. զգայուն մարդու համար անպատւութիւնը մահից աւելի վատ է:
Երկիւղիցդ կռուից փախած պիտի կարծեն քեզ իշխանաները. և նրանք, որ քեզ մեծահոգի էին կարծում, պիտի արհամարհեն։
Բազում թշնամանքներ պիտի տեղան քեզ վերայ քո թշնամիները, և պիտի նախատեն քո անկարողութիւնը, սրանից աւելի ծանր ի՞նչ կայ:
Եթէ մեռնես, երկինքը պիտի շահես, եթէ ապրես, պիտի տիրես երկրին. ուրեմն վեր կաց, ո՜վ Կունտիի որդի, կռուելու վճռականօրէն:
Հաճոյք և ցաւ, շահ և վնաս, յաղթութիւն և պարտութիւն նոյնը համարիր. նուիրի՛ր քեզ կռուին. և այսպէս պիտի խուսափես մեղքից:
Ահա քեզ բացատրեցի Սանքիայի[2] գիտութիւնը. այժմ Եօգայի[3] վարդապետութիւնը լսիր, որին յարելով դու գործերի կապը դէն կը ձգես։
Չկան այստեղ զուր ճիգեր, վնասներ չկան. մի նշոյլն այս օրէնքին ազատում է մեծագոյն սարսափից։