հրաժարմամբ կատարելով գործը՝ մարդ հասնում է գերագոյն նպատակին:
Ջանական և ուրիշները գործով հասան կատարելութեան. եթէ դու նկատես գործերի ամբողջութիւնը, կը պարտաւորուիս գործել:
Ինչ ձևով գործում է մի նշանաւոր մարդ, նոյն ձևով գործում է մարդոց մնացեալ մասը. նա օրինակ է տալիս, աշխարհ նրան հետևում է:
Ես էլ անելու ոչինչ չունիմ երեք աշխարհների մէջ և ոչ էլ ստանալու մի նոր բան, բայց գործում եմ:
Որովհետև եթէ ես չգործէի անդրդուելի գործունէութեամբ, բոլոր մարդիկ՝ որ հետևում են իմ ճանապարհին, պիտի կորչէն այս աշխարհի մէջ. եթէ ես չկատարէի իմ գործը, քաօս պիտի կազմէի և այդ արարածները պիտի ջնջուէին:
Ինչպէս որ տգէտները միացած են միմեանց գործով, նոյնպէս թող իմաստունը գործի՝ հրաժարուած աշխարհից, կազմելու համար աշխարհի կարգը:
Թող անհամաձայնութիւններ չծնուցանէ իրենց գործին նուիրուած տգէտների մէջ, այլ սիրեցնէ աշխատութիւնը՝ անձնատուր լինելով ու միանալով նրանց:
Բոլոր կարելի գործերը առաջանում են կենդանի էակների բնական ստորոգելիքներից. մեծամիտը միայն կասի «Այդ գործը ես եմ արել»:
Բայց արդարախոհ, անձը, որ զանազանում է ստորոգելիքն ու գործողութիւնը, ասում է. «Ստորոգելիքը ստորելիքն է վերաբերում», և հրաժարւում է։
Նիւթի ստորոգելիքներով այլայլուած մարդիկ յարում են ստորոգելիքների գործողութեան. սոքա ընդհանուրը չգիտցող ծանր ուղեղներ են. ով իմանում է՝ թող չխախտէ նրանց:
Բոլոր գործերը ի՛նձ վերագրիր, մտածիր գերագոյն հոգու վրայ. և անյոյս ու անհոգ կռուիր առանց տխրութեան:
Այն մարդիկ, որ հետևում են իմ հրամանիս հաւատքով ու անտրտունջ, ազատւում են նոքա էլ գործերի կապերից։
Բայց նոքա, որ տրտնջալով չեն հետևում իմ հրամանիս, իմացիր թէ զուրկ են ամէն գիտութիւնից և կորչում են անմիտ կերպով:
Իմաստունը ձգտում է իր բնութեան համաձայնող գիտութեան. անասուններն էլ իրենցով կարող է հակառակը գործել:
Զգայական առարկաները զգայաջաններին այս են