Նոցա որ միշտ Եօգայով միացած, ընծայում են ինձ սիրոյ զոհը, տալիս եմ բանականութեան Եօգան, որով նոքա ինձ են հասնում:
Իմ ողորմածութեամբ և առանց իմ էութիւնից հեռանալու՝ ես նոցա միջից փարատում եմ տգիտութեան խաւարը գիտութեան լուսաւոր ջահով։
Արջունան խօսեց.
Դուք էք գերագոյն Բրահման, գերագոյն բնակարանը, գերագոյն որբագործութիւնը, երկնային և յաւիտենական Ոգին, Սկզբնական աստուածութիւնը, անծին, տէր:
Քեզ խոստովանում են բոլոր իմաստունները, Երկնային իմաստունն Նա՜րադա, Ասիտան, Դէվալան, Վիա՜սան. այժմ ինձ ես յայտնում քեզ։
Այս բոլորը որ դու ինձ խօսեցիր, ընդունում եմ իբր ճշմարտութիւն. որովետև ոչ աստուածները և ոչ Դա՜նավաները չգիտեն թէ ինչպէս դու տեսանելի ես դառնում։
Ինքդ միայն գիտես քեզ, ո՜վ մարդկանց վեհագոյնը, էակների էակը, կենդանիների իշխան, աստուածների Աստուած, արարածների տէր:
Հաճի՛ր ինձ պատմել առանց ծածկելու այն երկնային առանձնայատկութիւնները, որոնցով դու պահում ես աշխարհները թափանցելով նոցա մէջ։
Ի՞նչպէս կարող եմ ճանաչել քեզ, ո՜վ Եօգի, մտքով միացած քեզ. քո ո՞ր էութիւններով դու ինձ մաչելի կը լինիս։
Պատմի՛ր ինձ երկար քո Եօգան և քո կարողութիւնը, ո՜վ մարդկանց յաղթական, քո խօսքերն իմ ականջիս անյաղելի ամբրոսիա են։
Կրիշնան խօսեց.
Արդ Քեզ պատմեմ երկնային առանձնայատկութիւններս համառօտակի. որովհետև չկայ սահման իմ անհունութան:
Ես բոլոր կենդանի էակների մէջ գտնուող հոգին եմ էակների սկիզբը, միջոցը և վերջն եմ։
Ա՜դիտիաների էջ ես Վիշնուն եմ, Լուսաւոր մարմինների մէջ լուսապայծառ Արեգակը. Մարուտների մեջ Մարիճին եմ, Համաստեղութեանց մէջ Լուսինը։
Վէդաների մէջ Սաման եմ ես, աստուածների մէջ Վա՜տարվան, զգայութեանց մէջ միտքը, էակների բանականութիւնը։