Jump to content

Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՀԱՎԱԳԱՎԱԴԳԻ՜ՏԱ՜ ԿԱՄ ԵՐԱՆԵԼՈՒ ԵՐԳԸ


Օ՜մ[1]


Ա.

Դհրտարա՜շտրան խօսեց.

Կուրուքչետրայի սուրբ դաշտում կռուելու համար հաւաքուած մեր զինւորներն ու Պա՜նդաւաները ի՞նչ արին, ո՜վ Սանջայա։

Սանջյան խօսեց.

Տեսնելով Պա՜նդավաների ռազմական ճակատը, Դուրյո՜դհանա թագաւորը մօտեցաւ իր ուսուցչին և այսպէս սօսեց.

«Նայի՛ր, ով իմ ուսուցիչ, Պա՜նդուի որդիների այս մեծ բանակը, որ ճակատ է յարդարած Դրուպադայի ճարպիկ որդու՝ քո աշակերտի ձեռքով։

«Այնտեղ են մեծաղեղն հերոսներ՝ Բհիմա և Արջունա մարտիկների նման, ինչպէս Եուեուդհա՜նա Վիրա՜տա և մեծակառքն Դրուպադա,

«Դհրշտակետու, Ճէկիտա՜նա, Կա՜շիի կտրիճ թագաւորը, Պուրուջիտ, Կունտիբհօ՜ջա և Շեվիայի իշխանը,

«Կտրիճն Եուդհա՜մանեու, դիւցազն Ուատամաօջա, Սաօբհադրայի և Դրաօպադիի որդիները, բոլորն էլ մեծամեծ կառքերով։

«Նայի՛ր նոյնպէս մերոնց կտրիճները, ո՜վ բարձրագոյն Բրահման[2]. ես կանուանեմ իմ բանակի առաջնորդներին յիշեցնելու համար քեզ.

«Դու, Բհիշմա, Կարնա, յաղթականն Կոպա, Աշվատթա՜մա, Վիկարնա, նոյնպէս Սօմադատտայի որդին.

«Եւ ուրիշ բազմաթիւ հերոսներ, անձնազոհ ինձ համար, բոլորն էլ լիազէն ու ռազմաղէտ.

«Անթիւ է մեր բանակը Բհիշմայի առաջնորդութեան տակ, բայց թուելի է նրանցը, որի առաջնորդն է հի՜մա:

  1. Օ՜մ Աստուծոյ սրբազան կոչականն է, ինչպես Է կամ Որ Էն։
  2. Բրահմա նշանակում է Աստուած, իսկ բրահման քահանայ։