Jump to content

Էջ:Բհագավադգիտա (Bhagavad Gita in Armenian).pdf/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որովհետև ինձ ապաստանողները, մինչև իսկ եթէ մեղքի մէջ յղացուած լինին, կանայք, վայսիաներ, նոյն իսկ սուտրաները, գնում են գերագոյն ճանապարհը:

Ո՞ւր մնաց սուրբ բրահմանները և բարեպաշտ արքայական իմաստունները։ Այս կորնչական ցաւալից աշխարհում զետեղուած, պաշտի՛ր ինձ:

Ինձ յառիր միտքդ, ինձ պաշտիր, ինձ զոհիր և ինձ պատուիր. և միայն ինձ տեսնելով ու ինձ միանալով, դու ինձ կը հասնես:

Այստեղ վերջանում է Բհագավադգի՜տա՜յի իններորդ գլուխը, որի անունն է գիտութեանց թագաւորի ու գաղտնիքների թագաւորի Եօգա։


Ժ.

Կրիշնան խօսեց.

Լսի՛ր, ո՛վ մեծազօր, լսիր իմ գերագոյն խօսքերս, որ քեզ ասելու եմ քո փրկութեան համար:

Ոչ աստուածների դասը և ոչ ոչ Մեծ Իմաստունները չեն իմանում իմ ծնունդը, որովհետև ես եմ բոլոր Մեծ Իմաստունների սկիզբը։

Ով ինձ անծին և անսկիզբ գիտէ, և աշխարհի տերը, նա անսխալ է մահկանացուների մէջ, և բոլոր մեղքերից թաւուած է:

Բանականութիւնը, գիտութիւնը, արագութիւնը, համբերութիւնը, ճշմարտութիւնը, սրբակեցութիւնը, խաղաղութիւնը, հաճոյքը, ցաւը, գոյացութիւնը, ջնջումը, երկիւղն ապահովութիւնը,

Քաղցրութիւնը, հոգու անդորրութիւնը, ուրախութիւնը, ճգնութիւնը, ողորմածութիւնը, փառքը, նախատինքը՝ էակաների էութիւններն են, որոնը ինձնից են բաշխւում:

Եօթը Մեծ իմաստուները, չորս Պուրվաները և Մանուները իմ մէջ էացած և իմ մտքով են ծնուած, ծնուած, և նոցանից աշխարհի մէջ մարդիկ։

Ով իմ այս կարողութիւնը և Եօգան գիտէ էապէս, նա անդրդուելի Եօգայով կապում է անտարակոյս:

Ես եմ բոլորի սկիզբը, տիեզերքն ինձնից է ծագել. այսպէս մտածելով պատում են ինձ իմաստունները՝ գերագոյն էութեան էակից։

Իմ վրայ մտածելով, իմ մասին հառաչելով, սովորեցնելով իրար, պատմելով ինձ անդադար, ուրախանում են և հրճւում։