վախենալով թողնում է գործը, նա հրաժարվում է բնազդով միայն և իր անձնուրացութիւնից ոչ մի օգուտ չի քաղում։
«Պիտի անեմ». այսպէս պէտք է ասել ու կատարել անհրաժեշտ գործը, ո՜վ Արջունա. իսկ ցանկութիւնից և վարձատրութիւնից հրաժարուել՝ դա անձնուրացութեան հենց էութիւնն է:
Ոչ անյաջող գործից է հրաժարւում և ոչ յաջողակին հետևում նա՝ որ էապէս անձնուրաց է, խելացի և կասկածանքից ազատ:
Որովհետև մարմնաւոր մարդը բոլոր գործերից հրաժարուել անկարող է. բայց երբ գործերի վարձատրութիւնից հրաժարւում է, նա գործում է անձնուրացութիւն:
Անցանկալի, ցանկալի և սոցա խառնուրդը՝ ահա մահուանից յետոյ անանձնուրացների գործերի երբեակ վարձատրութիւնը՝ բայց ոչ նաև անձնուրացների:
Սովորի՛ր ինձանից այն հինգ սկզբունքները, որ Ապացուցական Վարդապետութիւնը յայտարարում է իբր պարունակուած ամէն գործի մէջ:
Սոքա են Ուղղութիւնը, Ազդակը, Գործիքը, զանազան ջանքերը և հինգերորդ Աստուածային միջամտութիւնը:
Գործով, խօսքով ու խորհրդով կատարուած ամէն մարդկային գործ, բարի թէ չար, յիշեալ հնգից է առաջանում:
Այո ճշմարիտ լինելով, ով միակ գործիչը իրան է կարծում տգիտութեամբ, նա սխալ է մտածում:
Ով եսասէր չէ, և որի բանականութիւնը խաւարած չէ, սպանելով հանդերձ այս պատերուզմիկներին, սպանող չէ ու մեղաւոր չէ:
Գիտութիւնը, նրա առարկան ու նրա նիւթը. ահա գործողութեան երեք շարժիչները Գործարանը, Գործողութիւնը և Գործիչը՝ ահա և գործողութեան երեք հասկացողութիւնները:
Գիտութիւնը, Գործողութիւնը և Գործիչը երեք տեսակ են իրենց Յատկութեանց համեմատ. Յատկութեանց վարդապետութիւնը բացատրած լինելով, լսիր այժմ նրանց հետևութիւնը:
Այն գիտութիւնը որ բոլոր կենդանի էակների մէջ ցոյց է տալիս միակ անփոփոխելի էակը, բաժանեալ իրերի մէջ անբաժանելի, դա ճշմարիտ գիտութիւնն է:
Այն գիտութիւնը որ բոլոր կենդանի էակների մէջ տեսնում է իւրաքանչիւր էակի անհատական բնութիւնը, նա բնազդական գիտութիւնն է: