Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տեխնիկայի վերջին խոսքն են ներկայացնում, հսկայական մեքենաները, շոգեշարժները, էլեկտաշարժները և նորագույն կատարելագործված գործիքները, որոնք ուրիշ, ավելի հետամնաց տնտեսություններին անմատչելի են՝ շատ խոշոր չափերով բարձրացնում են մարդուս աշխատանքի արդյունավետությունը:

Մյուս կողմից՝ աշխատանքը մեծ կապիտալիստական գործարանների մեջ, այդպիսի մեքենաների ու գործիքների վրա, հիմնովիին փոխւմ է աշխատավորի հոգեբանությունը: Դարձնում է նրան անհամեմատ ավելի արագաշարժ, ավելի կարգապահ, ուշիմ, տոկուն, ավելի վարժ, ավելի ինտելիգենտ և ուժեղ ու մեծապես զարկ է տալիս նրա սոցիալական զգացումների զարգացման:

Այդպիսի բանվորների աշխատանքը բնականաբար պիտի լինի զգալիորեն ավելի արդյունավետ, քան այն բանվորներին, որոնք աշխատում են նախապետական գործիքներով, նահապետական պայմանների մեջ:

Այսպիսով կապիտալիզմը, կապիտալիստական խոշոր տնտեսությունը ստեղծում է թե առարկայական (մեքենաներ և այլն), թե ենթակայական (հոգեբանական) պայմաններ, որոնք մեծ չափով բարձրացնում են աշխատանքի արտադրողականության, արդյունաբերության աստիճանը: Անգլիայում, ուր կապիտալիզմը ամենահինն է և ամենից բարձրը, բանվոր նույնքան ժամանակի աընթացքում արտադրում 2-3 անգամ ավելի, քան ռուս բանվորը, որ աշխատում է ավելի հետամնաց միջոցներ և նահապետական պայմաններում: Իսկ հայ բանվորը անտարակույս արտադրում է մեկ ու կես անգամ ավելի նվազ, քան ռուս բանվորը:

Միամտություն է կարծել, թե մարդկանց քմահաճույքից է կախված տնտեսության մի ձևից մի ավելի բարձր ձևին անցնելը: Պետք է, որ կատարվի տնտեսական մի մեծ պրոցես, որի ընթացքում հիմնովին փոխվի տնտեսության բովանդակությունը, որպեսզի հնարավոր լինի փոխել տնտեսության ձևը: Կապիտալիստական տնտեսության ծոցում տեղի է ունենում դանդաղորեն, հարաճունորեն կազմավորումն այն բարձր սոցիալիստական տնտեսության, որը մի օր, փոխելով միայն իր ձևը, իր երևույթը, պիտի փոխարինի կապիտալիստականը:

Վերցնենք կապիտալիզմի մայր երկիրը՝ Անգլիան և տեսնենք, թե ի՛նչ առավելություններ կարող է տալ այնտեղ սոցիալիզմի իրականացումը բանվոր դասի համար, որ կազմում է ազ-