Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դուլ աշխատանքով ամբողջ աշխարհում, այլևս չկա: Մինչդեռ պահանջը չի նվազել, իսկ առաջարկը պակասել է շատ մեծ չափով: Ամենուրեք զգացվում է մթերքների, ապրանքների այնպիսի մեծ կարիք, որ մեծապես նպաստում է գների բարձրացման: Այդ տեսակետով Հայաստանը գտնվում է ամենադժբախտ պայմանների մեջ: Պահանջի և առաջարկի փոխհարաբերություները անհամեմատ ավելի աննպաստ է այստեղ, քան մի որևէ այլ երկրում:

Այսպիսի արտակարգ պայմաններն անխուսափելիորեն առաջ են բերում սպակելույացիան և սպեկուլյատիվ կապիտալը:

Ռուսաստանում բոլշևիկները որոշեցին արմատախիլ անել այդ երևույթը, ոչնչացնել շարաշահերի (սպեկուլյանտների) դասը: Ճիշտ է, նրանց հաջողվեց շատ և շատ սպեուլյանտներ ոչնչացնել ֆիզիկապես, շատերից խլել նրանց դրամագլուխները, ապրանքները և զրկել սպեկուլյացիա անելու հնարավորությունիցю սակայն սպեկուլյացիան, որպես տնտեսական երևույթ, չարիք, չվերացավ: Որովհետև բոլշիկների ձեռք տված միջոցների հետևանքով ազատ սպեկուլյացիայով սկսեցին պարապել բոլոր նրանք, որ ապրուստի ուրիշ միջոց չունեին: Խոշոր սպեկուլյացիան վերացավ, բայց մնաց և աճեց մանր, սոցիալապես ավելի ծավալուն սպեկուլյացիան, որ ավելի մեծ չարիք դառավ ժողովրդի գլխինի:

Սպեկուլյացիայն մի առ ժամանակ կարելի է մեղմել, սպեկուլյանտներին կարելի է պատժելով զսպել: Բայց սպեկուլյացիան արմատախիլ անել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մթերքների, ապրանքների բացակայությունը կամ պակասությունը շուկայում կվերանա բոլորովին: Այդ էր պատճառը, որ բոլշևիկներին չհաջողվեց Ռուսաստանում վերացնել սպեկուլյացիան և սպեկուլյանտների դասը, չնայելով նրանց ձեռք առած դրակոնական միջոցներին: Հարկավ նույնը պիտի լինի և Հայաստանում:

Վաշխառությունը և վաշխառու դասը նույնպես հիմնովին կարելի կլինի վերացնել միայն այն ժամանակ, երբ դրամի պակասությունիից նեղվող աշխատավոր մարդիկ հնարավորություն կունենան վարկ ստանալու ավելի ձեռնտու պայմաններով, երբ ինքը պետությունը այնքան շատ ազատ դրամ կունենա, որ ի վիճակի կլինի այդ վարկը տալու կարիիք ունեցող աշխատավոր-