Էջ:Գէորգ Դարֆի - Մի պատկեր Աւարայրից.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
176 ԳԷՈՐԳ ԴԱՐՖԻ


ՇՈԻՇԱՆԻԿ

Ա՜խ, ո՞ւր ես, հայր իմ, ո՞ր թփի տակ, յոգնած եմ, շրջել եմ ամբողջ գիշերը, գուցէ քաջերդ քեզ տարան Մասս ի բարձունքները, թող գոնէ քո հոգին տեսնեմ, թէկուզ աստղերի մէջ… Զննում է մի զինւորի։ Այդ պահին Վասակը կանգնում է նրա դիմաց։

ՎԱՍԱԿ

Կոպիտ։ Ո՞վ ես դու, կի՛ն, և ի՞նչ ես անում դու մեռելների մէջ։

ՇՈԻՇԱՆԻԿ

Առանց վախենալու կանգնում, նայում է Վասակին։ Իսկ դո՞ւ, դու ո՞վ ես, մի իրական մա՞րդ, թէ մի ուրւական։

ՎԱՍԱԿ

Շտկւելով եւ տիրական։ Ես, ես հայոց…

ՇՈԻՇԱՆԻԿ

Մօտենալով աչքերը յաոում է նրա դեմքին։ Հեգնական։ Ճանաչեցի՝ էլ մի շարունակիր, ղու հայոց ԴԱՒԱՃԱՆՆ ես։

ՎԱՍԱԿ

Բռունցքները սեղմած քայլում ե դեպի նա։ Լռի՛ր, դ՛ու ոգի չար, ես արքան եմ հայոց…

ՇՈԻՇԱՆԻԿ

Արքայ, հա, հա… աւերածութեան ու մեռելների արքան, այո՛։ Արհամարհում եմ հրամանդ ու սպառնալիքդ, ո՜վ շինծու արքայ, արքաների դու ստոր ծաղրածու։ Արեաց բանակը մեզ ահ չի ազդել, հիմա քեզնից պիտ վախենամ, դու գիշատիչների դէմ մի խրտւիլակ ես։