Այսպիսով, ոչ թէ իրական աղջիկն է, որ սիրած է, այլ իր մտքի ստեղծած աղջիկը որ անցուցած է իրական աղջկայ դէմքի տակ. եւ իր ստեղծած անձերն իր իսկ ասելով եղած են «միշտ անգոյ»: Նրանք նոյնպէս իր մտքի ստեղծածն են, որ անցած են իրական անձերի դէմքի տակ: կարող ենք ասել թէ Լ. Շանթ իր դրդումները իրական կեանքից առած է, բայց իրական կեանքը չէ, որ տւած է, ոչ–իրական էակներ սաեղծած է իր միտքը եւ այդ էակներն են, որ խօսում ու գործում են նրա երկերի մէջ: Լինելով խստօրէն շեշտուած անձնականութիւն՝ նա ոչ թէ յարմարած է կեանքին՝ լաւապէս պաակերելու համար ինչ որ իրական է, այլ կեանքի տուիքները յարմարած է իրան իր անձնականութիւնը շեշտելու համար: նրա երկերը կարդալով ոչ ոք կարող է գաղափար կաղմել այն կեանքի մասին, որ թաւալած է Լ. Շանթի շուրջը, բայց այն մասին միայն թէ ինչ մտածումներ ունեցած է Լ. Շանթ իր կառուցումների այս ու այն տարրն է կեանքից առնուած, բայց այդ կառուցումները կեանքի պատկերը չեն: Նրանք նկարազարդում են Լ. Շանթի գաղափարները: Բայց այս հանգամանքը ոչ թէ արժէքազրկում է նրա գործը, այլ տարբեր արժէք է տալիս նրան, որովհետեւ Լ. Շանթ մեծ մտաւորական է, խորամիտ եւ խորաթափանց: Իր նիւթն է ոչ թէ հայ կեանքն ու հայ մարդը, այլ մարդը հայի մէջ, հայի մարդկայինը, կամ կարճ եւս՝ մարդկայինը, որ մեծ արուեստի նիւթն է բոլոր դարերի: Իր հետաքրքրութեամբ եւ խոկումներով նա վեր է ընթացիկ կեանքից եւ նրան հասնելու համար պէտք է վերանալ: Հակառակ իր երկարամեայ գրական գործ ունէութեան նա մնում է մեծ անծանօթը մեր մէջ: Իր գրիչ առնելու տարիները կազմակերպուեցաւ հայ յեղափոխութիւնը եւ երիտասարդութեան գաղափարական տարրը անձնատուր եղաւ այդ շարժման եւ ժամանակ չունեցաւ Լ. Շանթին կարդալու: Այն տարրը, որ գաղափարական չէր եւ անձնական բարիքին էր հետամուտ՝ բնաւ ձեռք չառաւ նրա գործերը, ոչ իսկ իմացաւ նրա գոյութեան մասին: Լ. Շանթ մտաւորականների հեղինակն է. իր գործող անձերր մտաւորական դասից են, իր յարուցած խնդիրները վերացական են, մարդկային եւ մնայուն. այս հանգամանքը եթէ մի կողմից կայուն ու մնալուն դիրք է տալիս նրա գործին, միւս կողմից սահմանափակում է ընթերցողների թիւը: Բայց պէտտք է Նրա միջից անցնել աւելի վեր գնալու համար. երկերի հրատարակութիւնը լաւագոյն առիթին Է ճանաչելու հեղի–
- 83 -