ուրիշի հոգին մտնելու շնորհքը — ստեղծագործութեան շնորհքը:Տեսէք «Բալէս ունի հնդու—մաթայ» ոտանաւորը,(34,Դ.) ուր մի մօր խօսքերն են մէջ բերած երեխային խաղացնելիս. այստեղ նա ոչ միայն հաւաքել, իրար մօտ է դրել բոլոր այն խօսքերն ու արտայայտութիւնները, որ գործ է ածում ժողովրդի մայրը այդպիսի դէպքերում, այլ եւ այդ հաւաքածուն մկրտել է զուտ Հայ մօր զգացմունքով, մտել է նրա հոգու մէջ ապրել ու զգացել նրա նման…
Ժողովրդական բանաստեղծութիւնները շատ չեն թուով, բայց որակով թանկագին են. մանրամասն զբաղմունքի նիւթ դարձնել նրանց՝ նշանակում է մէկ—մէկ արտագրել ու քննել, որ շատ ժամանակ կը խլի մեզանից. նրանք բոլորը հիանալի բաներ են, որպէս գեղարուեստական երկեր… Բայց մենք չենք կարող այդ խմբի պսակը կազմող երեք սքանչելիքներից գոնէ մէկը չբերել այստեղ:(Այդ երեքն են՝ 54 Դ.59 ԺԱ.,եւ 60,ԺԳ.):
|
Ահա ձեզ մի սիրող ու սպասող սրտի անցկացրած անքուն գիշեր մինչեւ առաւօտ. հերոսուհին իր տեղը պառկած՝ մէկ—մէկ նկատում է գիշերուայ մասերը, սպասում եարին մինչեւ առաւօտ, երբ դուռն է բացւում եւ ձին է գալիս անտէր… Ու երազո՜ւմ էք, մտքով թռչում այն սարերն ու դաշտերը, ուր տանջւում ու սպասում են այդ «եար»երը, դուք էլ մասնակից էք լինում նրանց զգացմունքն: