հայոց գրականութեան մասին: Երկու, տարի յետոյ նա լոյս ընծայեց նոյն աշխատութեան երկրորդ մասը, որ ներկայացրեց համալսարանին՝ հայ-պարսկական դպրութեան մագիստրոսի աստիճան ստանալու համար: Այս աշխատութեան թէ՛ ծաւալը եւ թէ ներքին արժէքը շատ աւելի մեծ է։ Գրականութեան պատմութիւնը հասնում է այստեղ մինչեւ իր օրերը: Գրքի նպատակը եթէ մի կողմից ռուսներին մի գաղափար տալն է հայոց գրականութեան պատմութեան մասին, միւս կողմից հեղինակն աշխատել է մի շարք կարեւոր խնդիրներ շօշափել, որոնք վերաբերում են հայութեան ճակատագրին: Նա իր մտքերը փորձում է մատչելի դարձնել ռուսերէն իմացող հայերին:
Այս գրքի մէջ նա յատկապէս կանգ է առնում Մխիթարեան միաբանութեան գրական եւ հրատարակչական գործունէութեան վրայ եւ անկեղծ գովեստով խօսում է նրանց արժանիքների մասին, առանձնապէս գնահատելով նրանց հայագիտական աշխատանքները: Միաժամանակ հայոց գրականութեան վրայ նա բոլորովին նոր տեսակէտից է նայում: Կեանքի նոր պահանջները հակադրելով այդ գրականութեան՝ Նազարեանը ժխտում է նրա արժէքը թէ՛ բովանդակութեան եւ թէ մանաւնդ լեզուի տեսակէտից եւ դնում է նոր գրականութեան եւ նոր լեզուի պահանջ: Այդ նոր գրականութիւնը պէտք է լինի ժամանակի կարիքներին գոհացում տուող եւ մատչելի հանրութեան, հետեւապէս նրա բովանդակութիւնը պէտք է լինի աշխարհիկ, իսկ լեզուն՝ աշխարհաբար։
Այդ ամէնը սակայն միջոցներ են մի աւելի գերագոյն նպատակի հասնելու համար, որ կազմում է հայ ազգի կոչումը։ Ճանաչել հայութեան անցեալը, իմանալ թէ ի՛նչ յարաբերութիւն ունի ինքը ներկայի հետ եւ ընդունելով եվրոպական լուսաւորութիւնն իր մէջ՝ նորից մշակել ստացածը իրան յատուկ կերպով-ահա հայութեան կոչումը: Նազարեանը յետագայում աւելի ընդլայնեց այդ կոչումը արեւելքը լուսաւորողի դեր յատկացնելով հայերին։ Ւնչ որ Կոմս Ուվարովը Նազարեանի կոչումն էր համարում՝ սա վերագրում է այն ազգին, որին պատկանում էր ինքը: Այսպիսով Նազարեանի գերագոյն նպատակն էր դրդել հայերին դէպի սեփական, ինքնուրոյն մշակոյթի ստեղծագործութիւն եւ եվրոպական լոյսը Ասիայի խաւար անկիւններում տարածելու առաքելութիւն: Ինչպէս տեսնում ենք 1846 թ. բոլորովին պատրաստուած էր «Հիւսիսափայլի» ապագայ խմբագիրը եւ նրա աշխարհայեացքի ամբողջ շէնքը
- 150 -