Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աւելի բանական է քան մարդը, դառնութեամբ նկատում է ժողովուրդի իմաստութիւնը․ նրա բնազդն աւելի անսխալական է արժէքները գնահատելու գործում քան մարդու համբաւուած բանականութիւնը, որ մի բնական հակում ունի միշտ սլատրանքներ ստեղծելու:

Նոր սերունդները նկատում են թագաւորների մերկութիւնը, մխիթարում է մեզ բարի Անդերսէնը։ Նկատում են, այո՜․ բայց եւ ստեղծում են նոր մերկութիւններ, որ նկատում են ուրիշ մանուկ սերունդներ, ստեղծելով իրենց հերթին նոր փառապանծ մերկութիւն.

Մի՞թէ հնար չկայ բո լմելու թշուառ մարդկութիւնը այս ահաւոր արատից: Կա՛յ , յուսադրում է Կեօնիսբերգի իմաստունը․ բանականութեան քննութիւնն է այդ․ նա միայն կարող է մեզ հեռու պահել ամէն տեսակ նախապաշարումներից․ պէտք է քննել այն մեքենան, որ արտադրում է ամէն տեսակ պատրանքներ, պէտք է զգուշութեամբ վարել այդ մեքենան եւ մարդիկ եթէ չբուժուեն լիովին, առնուազն շատ քիչ կը վնասուին, որովհետեւ պատրանքի հակումը նա եւս բնածին է համարում եւ կցորդ մեր գոյութեան:

Այսպիսով այս օրհասական ու համամարդկային ախտի բուժումը ոչ թէ բնազդի մէջ է, ինչպէս հրահանգում է մեր ժողովրդի իմաստութիւնը եւ սկսել են տարփողել մեր դարի քայքայուող դասերի իմաստունները, այլ բանականութեան խելացի գործադրութեան մէջ, որ միակ ընդունակն է լուսաւորելու մեր միգապատ ուղին տիեզերական անսահմանութեան այն փոշու վրայ, որ կոչւում է երկիր։ Բայց եթէ մեղ տան մի երկընտրանք․ բնա՞զդ թէ պատրանք. մենք կուսակից ենք բնազդին եւ դրանով մենք մեզ զգում ենք համամարդկային եւ աղգային իմաստութեան ոլորտում: Իսկ այս խնդրի իդէալական լուծումը մեր կարծիքով հետեւեալն է․ բնազդը պայծառացած քննական մտքի աշխատանքով: Պատրանքի վիճակն անցողական է․ եւ ամէն խելացի մարդ, որ տենչում է հասնել ինքնագիտակցութեան բարձունքին, պէտք է արագ անցնէ այդ միգապատ մթնոլորտից՝ ողջունելու հոգեկան ազատութեան պայծառ արեւը…

«Քաջ Նազար» մեզ տալիս Է մարդկային փոխյարաբերութեանց վերլուծութիւնը, որ բան այդ փոխյարարերութիունները կարող ենք նկատել իբր հոգեբանական բարոյական երեւոյթ։ Եւ մարդ փորձւում Է հարցնելու. իսկ ի՞նչ վերաբերում ցոյց կըտար ժողովուրդը