ինքնամփոփ են, եւ այն գալոց սերունդի միջեւ, որ պիտի ստեզծէ նոր հասարակական իդէալներ եւ նրանց իրագործման համար սպասարկէ իր ոգեկան ուժերը, դուրս գալով անձնական ապրումների նեղլիկ խեցիից:
Մի թարմ, կազդուրիչ հով է փչում այն պատանեկան խիզախ կանչերից, այն ինքնավստահ հրաւէրներից, որ նետում է հեղինակը դեռատի սերունդին: Ես զգում եմ վհատութեան մղձաւանջից ազատուած ապագայ մարտիկների զուսպ ուժերի բաբախումը դեռ չամրացած կուրծքերի տակ. կարծես վարից բարձրանում են նրանք կեանքի բեմը՝ պայծառ, զօրեղ ու նշանակալից մի դեր խաղալու. ի՞նչ ոգեւորութիւն, ի՜նչ լայն համակրութիւն, ի՜նչ ինքնավստահութիւն:
«Ջա՛ն, - նետես սիրտդ աշխարհով մէկ, հորիզոններից հորիզոն, ձգուես, տարածուես, խօսես սրտանց ամէն մի շնչի, ինչի հետ. զգաս, հասկանաս, զգուես, գուրգուրես ամէնին եւ արեւի տակ, արեւի պէս սիրոյ շռայլ շառայլումով առատ, ջերմ փայես փայփայես աշխարհը հանուր եւ արեւի պէս վառուես, ապրես աշխարհի մէջ, աշխարհի համար...» (էջ 47)։
Ու յետոյ. «է՜յ, ով ջահել է, արի, ով ուժեղ է, խիզախ - ինչո՞ւ է դժգոհ, ինչո՞ւ է վհատ...
«Աշխարհը սէր է արեւի տակ, սէրը՝ հէքեաթ, կեանքը հէքեաթ հէքեաթի մէջ, ջահելութիւնը թագաւոր...
«Ես թագաւոր եմ ջահել, - սրտիս ցանկութիւնը բաղդն է իմ, բազկիս զօրը տէր է իմ բաղդին, ստուերիս պէս միշտ ինձ հետ է բաղդը իմ...
Ահա եւ հրաւերը, մօտաւոր եւ հեռաւոր ջահել եղբօրն ուղղուած.
«Ռո՛ւչ... բարձրացի՛ր կարո՜ղ, տիրական ա գօտեպինդ, հաստատ գնա՛ ինքնիշխան եւ սիրիր ու գնա, եւ սիրիր ու գնա...» (Ա/51).
Կարդացէք այս հատուածը Ե. գլխից որ մեր կարծիքով լաւագոյն հատուածներից մէկն է գրքում եւ որ նկարագրում է ձիւնհալն ու գարնան առաջին ջերին օրերը.
«Ի՞նչ եղաւ գիշերը:
«Լսեցի՞ր, որ խնդում ու ճչում էր գարնան քամին մոլեգնած...
- 222 -