Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչո՞վ կարող են յարգել նոր սերունդները այս մեծ մարդու յիշատակը, եթէ ոչ տիրանալով նրա ժառանգութեան, կազմելով նրա իրացանկը, զատելով կայունն ու անգործածելին եւ շահեցնելով այն գաղափարական դրամագլուխը: Փոթուած են մեր ժամանակները, փոխուած է շատ բան մեր կեանքում. շատ նոր խնդիրներ զբաղեցնում են մեզ եւ շատ նոր իդէալներ յածում են մեր երեւակայութեան մէջ, բայց անմահ են մնում Արծրունու երկու հիմնական գաղափարները եւ սկզբունքները. անհատականություն, աշխատանք։

Եւ արդեօք ա՞յս միայն…:

ՀՈՐԻԶՈՆ, 1912, թիւ 280

- 234 -