Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թէ անհատական եւ թէ հասարակական հաճոյքների, պայքարների, յաղթանակների եւ պարտոսթեան:

Այնպէս պիտի լինի երիտասարդութիւնը եւ այսպէս է:

Ի՞նչ սերունդ է սա, որ չի կարողանում իր դիրքը որոշել կեանքում, տիրել նրա ուղիներին եւ բարիքներին, յարձակումով գրաւել կին ու դիրքեր եւ շառաչով անցնել աշխարհի վրայ քանդելով ու ստեղծագործելով:

Հայութեան կեանքում բարձրանում է մի ալիք եւ փոխանակ կազմ ու ջլապինդ կուրծքեր ու բազուկներ գտնելու իր դէմ, որ թռչեն նրա ուսին եւ բաց ծովերը լողորդեն, նա գալու է ծածկէ շարժուն դիակներ, որոնք մտորում են, երազում եւ անձկութեամբ հարցնում ո՞վ է մատնել մեզ մառախուղի եւ այլն…

Գրականութեան մէջ նրանք սէր են կապում նեարդային եւ միգամած հեղինակների եւ իրենց վարակում վհատ ու անկենսունակ տրամադրութիւններով ու զգացումներով իբր թէ մարդկութիւնը ստեղծած չլինէր հանճարներ, մարդկային մտքի եւ զգացումի բարձրագագաթներ, ուր օդը սառն է, մաքուր եւ կազդուրիչ եւ որտեղից վհատութեան մշուշապատ հովիտները երեւում են իրենց խղճուկ տափակութեան մէջ…

Կեանքն անցնում է հակառակ ամէն տեսակ վայնասունի, «ա՜խ»—երի եւ «աւա՜դ»–ների եւ ապրում ու յաղթում է նա, ով հզօր է իր տրամադրութեամբ եւ առոյգ իր ինքնազգացումով: Ամէն մաքառում բերում է կենդանութիւն ոչ միայն մաքառողին այլեւ նրա շրջապատին:

Թող երիտասարդութիւնը ականջին օղ անի այս ճշմարտութիւնը:

ՀՈՐԻԶՈՆ,1912,թիւ 283