նեստորականութիւն էր քարոզում հայերին։ Լսելով թէ Եղիշէն գրած է մի Պատմութիւն՝ Բարծուման խնդրում է նրանից: Արծրունի իշխանը լսելով Բարծումայի քարոզութեան մասին՝ հրաման է ուղղարկում նրան, որ հեռանայ իր սահմաններից: Բարծուման հեռանում է, բայց Արծրունիներից վրէժ առնելու համար՝ Եղիշէի պատմութեան միջից հանում է Արծրունեան Տան եւ յատկապէս Վահան Արծրունու նահատակութեան մասին եղած յիշատակութիւնը: Երբ գիրքը վերադարձնում է, «Եղիշէն չ՚անդրադառնար գործուած աւերին» (61), իսկ յետոյ կարծում են թէ հեղինակն ինքն է այնպէս գրած (էջ 22, նաեւ 60-68)։ «Միջսդէպն այս ձեւի մէջ, ասում է Հ. Ն. Ակինեան, չի կրնար անշուշտ պատմական համարուիլ»:
Հիմա խնդիր է թէ Բարծումա անունով նեստորական քարոզիչ եղա՞ծ է. Հայաստանի հարաւային կողմերը քարոզա՞ծ է. իշխանների կողմից վռնտուա՞ծ է։ Ասորի հեղինակներ վկայում են, որ այդպիսի մի անձ եղած է, քարոզած եւ հայ իշխանների եւ եպիսկոպոսների կողմից հալածուած է։ Բարծուման ապրած է Ե. դարում եւ մեռած 492-4 թ.: Այս մարդու մասին ո՞րտեղից գիտէր Թ. Արծրունին: Հ. Ն. Ակինեան ենթադրում է որ այս մասին նա գիտէր գրաւոր աղբիւրից: Բայց Բարծուման հանդիպա՞ծ է Եղիշէին։ Այս կէտը Հ. Ն. Ակինեան համարում է «վիճելի» (63) եւ անմիջապէս կցում է. «այս անվիճելի է սակայն, որ Եղիշէի մատեանը 590-էն յառաջ հրապարակ չէր կրնար ելած ըլլալ»։ Եթէ այս մէկն «անվիճելի» է, ուրեմն առաջինը այլեւս «վիճելի» չի կարող լինել. նա պարզապէս անընդունելի է…
Բայց ո՞ր տեղից գիտէր Թ. Արծրունին, որ Բարծուման կրճատած Է Եղիշէի Պատմութիւնը: Աւանդութիւնց, ասում է Հ. Ն. Ակինեան։ Այդ «կրճատումը, գրում է նա, գտած էր արդէն արձագանք աւանդութեան մէջ», «գրաւած էր ժամանակակիցներու ուշադրութիւնը. անոնք զգացած են թէ մատեանը տուժած է իր ամրողջութենէն: Այս երեւոյթը կ՚երեւայ թէ յառաջացուցած է բողոքի ձայն» (60-65): Այսպիսով Թ. Արծրունու պատմածը համարում է «աւանդութիւն», այսինքն՝ մի եղած իրողութիւն, որ բերանացի «զրոյցի» ձեւով «պատմուած է որդի ի հօրէ» (65) եւ մինչեւ իսկ «բողոքի ձայն» է յարուցած։ Տեսնենք այսպէ՞ս է։ Թ. Արծրունին գրում է. «իսկ ի դառնայ գրոցն ի յաշխարհն Մոկաց՝ ոչ ինչ ումեք փոյթ վասն այն լինելով, կարծել վարդապետին զայս այսպէս կանոնեալ» (22): Այստեղից երեւում է, որ մատեանի
- 374 -