Սոգոմ եւ Գոմոր քաղաքների մասին թէ՝ Աստուած պատրաստ էր երկու քաղաք խնայել տասը , մինչեւ իսկ հինգ արդարի համար՝ խորին իմաստ ունի իր հիմքում. Եթէ տասն արդար է պէտք երկու քաղաք փրկելու համար , ապա մի ազգ փրկելու համար անհրաժեշտ են հազարաւոր ազնիւ բնաւորութիւններ: Աննկուն իդէալիստ եւ շիտակ ու ազնիւ մարդու մահը թող առիթ դառնայ հասկանալու այս ճշմարտութիւնը եւ թող առիթ դառնայ բոլոր զօրեղ բազուկներին՝ կերտելու մի հզօր եւ առաքինի ազգային նկարագիր,որի սաղմերը ցրուած են հայութեան հոգու մէջ անխնամ եւ խեղդւում են առօրէական ու ճղճիմ մտահոգութեանց փուշի եւ տատասկի փարթամ աճումից։ Ա. Արասխանեանը լաւագոյն նմուշներից մէկն էր հայի արիութեան եւ կորովի, ոչ միայն մտային,այլ մանաւանդ բարոյական աշխարհում,որ մեր տեսակէտից գնահատելի է չափազանց:Նորահաս սերունդներին է մնում ընդգրկել նրա հրահանգին օրինակը եւ իրենց յարգանքը հանգուցեալի յիշատակին արտայայտել նրա ճամբան բռնելով ել հանդէս հանելով աներեր կորով եւ անկաշառ շիտակութիւն,եթէ մինչեւ իսկ մեր յոռընթաց կեանքը նրանց վիճակէ որեւէ խուլ անկիւնում վախճան դնելու իրենց կեանքին՝ մենակ ու չգնահատուած: Ճիգերն այդ ուղղութեամբ խորտակում են անհատներին,բայց բարձրացնում են ազգի նկարագիրը եւ մարդկութեան արժանիքը արեւի տակ:
Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/460
Արտաքին տեսք