լինի նրանցից բաժանուել, այլ միայն դաւանում է, հասկանում է նրանց լաւութիւնը, բարձրութիւնը, ազնիւ լինելը… Այս է պատճառը, որ նրանք կեանք դուրս գալուն պէս, կորցնում են այդ բոլորը եւ շուտ մերւում նրա մէջ կամ թէ, հաւատարիմ մնալու դէպքում, երեւում են տարօրինակ։ Երուանդը ենթակայ չէ այս պակասութեան մեծ չափով, նրան այդ բանում օգնել է իր դիտելու ընդունակութիւնը, որ երեւում է յուշատետրից, եւ ամառները հօրեղբօր մօտ Թիֆլիս գնալը, ուր նա իր դիտողութեան շնորհիւ շատ բան է սովորել։ Կեանքին շատ քիչ ծանօթ լինելու հետեւանք է այն, որ նա որոշ ծրագիր չունի կեանքում իր խաղալիք դերի վերաբերութեամբ` ինչպէս ունի Միքէն։ Թէեւ երկուսն էլ գիշերօթիկ են եւ նոյն պայմաններում ապրող բայց զանազանութիւնը ակնյայտնի է: Դրա պատճառն էլ այն է, որ մարդիկ որո՛շ շրջանում կարող են լինել, բայց միեւնոյն բնաւորութեան տէր չլինել եւ միեւնոյն չափով չենթարկուել շրջապատի ազդեցութեան։ Կան մարդիկ, որ մի շրջան մտնելիս իսկոյն հոսանքի մէջ են ընկնում եւ բնաւորութիւնների առանձնայատկութեանց պատճառով շուտով ենթարկւում. կան մարդիկ էլ, որոնց շրջապատը շատ քիչ է փոխում, եթէ նրանց կազմն, ամբողջովին առած, տրամադիր չէ ենթարկուելու այդ շրջանի ազդեցութեան։ Նայելով Երուանդի եւ Միքէի նախդպրոցեան կեանքի պայմաններին՝ կարելի է պարզ ասել թէ ո՞վ աւելի կ՚ենթարկուէր դպրոցի միջավայրի ազդեցութեան. ինչ խօսք, որ Երուանդն դպրոցում իրան աւելի իր տանը կը զգար քան թէ Միքէն: Երուանդը դպրոցում ընթերցանութեամբ լաւ պարապողներից մէկն է եղել անշուշտ. դրան ապացոյց կարող են լինել նրա ամարանոց բերած մի սնդուկ գրքերը: Նկատելի է որ նա շատ է սիրում իդէալական տիպեր եւ այդպիսի կեանք ներկայացնող գրուածներ: Նա հէնց այդպիսի տիպերի շրջանում էլ անց է կացրել իր տարիները, դպրոցում կարդալով նրանց մասին. նա անշուշտ ձգտումներ ունի նոյնպէս իդէալական մարդ դառնալու կամ նրանցից մէկին նմանելու։ Ժամանակ առ ժամանակ նա սկսում է չհաւատալ իր ուժերին, կասկածում է որ ինքը կարող է մի բան դառնալ — այդ նրա համար երբեմն տանջող մի պարագայ է։ Երիտասարդների (մենք միշտ լաւ երիտասարդներն ունինք աչքի առաջ) բնաւորութեան այս յատկութիւնը շատ լաւ է նկատել եւ շատ լաւ է դուրս բերել Շանթը. ո՞վ չի երիտասարդ հասակում այդ կասկածներն ունեցել, տանջուել այդ մտքերով. նա, ով երիտասարդ հասակում, երբ մարդիկ այնքան
Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/47
Արտաքին տեսք