Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գայուն լարերը։ Գուցե «Հին Աստուածները» դրդում դառնան նորերի ստեղծագործ երեւվակայութեան համար՝ սաւառնելու մեր պատմական անցեալում եւ վերստեղծելու նրան մեր բեմի վրայ գեղարուեստօրէն. Շանթի դրաման դրանով մի բեկման կէտ կը լիներ մեր թատերական արուեստի զարգացման մէջ:

Յիշենք նաեւ, թէ Շանթն առաջինն է մեզանում, որ բեմ է հանում հոգեւոր դասը՝ մի ամբողջ դրամա հիւսելով նրա կեանքից եւ ա՜յնքան համարձակ հակադրելով իրար հեթանոս եւ քրիստոնեայ պաշտամունքը՝ ակնյայտնի համակրանքով դէպի առաջինը: Մեր գրականութեան պատմութեան մէջ Շանթի այս քայլը կը գրուի ակտիւի մէջ: Յիշատակենք այնուհետեւ դրամայի կառուցումն իր նորութեամբ, որ գուցէ հետեւողներ ունենայ մեզանում:

Վերջապէս չմոռանանք, որ «Հին Աստվուածները» առաջին բեմական գրուածքն է մեզանում, որ դուրս է գալիս կենցաղական դրամայի շրջանակից եւ երեւակայութեան ազատ թռիչքով ստեղծում է մի սիմբոլիք դրամա, որ դրդումներ է տալիս ընթերցողի եւ դիտողի մտքին՝ աշխատելու մեծ խնդիրների լուծման վրայ:

                  ժ.

Շանթի դրամայում գլխաւոր անձերն են միայն, որ գծուած են իբրեւ անհատականութիւններ. Վանահայրը, Աբեղան եւ Իշխանուհին աւելի կամ պակաս կենդանի մարդիկ են: Մնացած անձերը մի կամ երկու բնորոշ գիծ ունեն եւ ընդհանուր առմամբ կազմում են մի գորշ բազմութիւն: Նրանք մեծ դեր չեն խաղում դրամայի «գործողութեան» ընթացքը առաջ վարելում. նրանցից շատերը համարեա անուններ են միայն, որոնք մէջ են բերուած տրամախօսութիւնը պահելու համար եւ այնքան անհրաժեշտ են, որքան ամէն խօսողի մի պատասխան տուող է պէտք: Նրանք չեն կատարում գործեր, որ դրաման իր ամբողջութեան մէջ դառնայ կեանքի վերստեղծում, այլ խօսում ու դատում են, որով գրուածքն ստանում է վիճաբանական բնույթ։

Այս հանգամանքն անկասկած մի պակասութիւն է, երբ «Հին Աստվուածները» քննում ենք գեղարուեստական յղացման եւ կատարման տեսակէտից։ Այս պակասութիւնը սակայն Շանթի նոր դրամային չէ յատուկ, այլ նրա ստեղծագործութեան՝ ընդհանուր առմամբ։ Իր բանաստեղծութիւններից մէկի մէջ նա ասում է, թե կը ցանկանայի, որ հոգեվարքի ժամերին նորից իմ դէմ գային.

                                 - 59 -