Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Մեծ ես դու, ըսավ ձեռքերս սեղմելով, և իրավունք ունեի կարծելու թե հրեշտակ միայն կրնայիր ըլլալ»։ Կոմսն սկսավ շրջագայել սենյակին մեջ խոր մտածությամբ, հետո քովս նստելով ըսավ․ «Վերքդ տակավին խիստ նոր է. երբ բուժվելու ըլլա, երբ օր մի սիրտդ նեցուկ փնտրե, գիտցիր որ իմս պատրաստ է քեզ համար։ Եվ եթե ուրիշ անձ մի վերադասես ինձ, սիրե՚ զինքն առանց բնավ խիզճ ընելու՝ բարեկամությունդ միայն ինձ շնորհելով․ երջանիկ եղիր, ու քեզմով և ես երջանիկ կըլլամ։ Եթե մեկնիս՝ կուգամ այցելել քեզ Վոսփորի ափանց վրա․ մինչ ներկա ես, ներկայությամբդ կապրիմ, և մինչ բացակա՝ հիշատակավդ։ Հակառակ կամացդ գուցե եղբայրդ պիտի ըլլամ և քեզի համար ապրելովս՝ Քոռինիս համար ապրած պիտի ըլլամ»։

Կան այնպիսի պարագաներ ուր բառ չենք գտներ հոգին լիուլի գրավոր զգացումներն արտահայտելու համար․ երախտագետ սրտիվ ձեռքս միայն երկնցուցի Կոմսին․ առավ զայն լռին, և արտասուք մի ինկավ վրան։ Միշտ և հանապազ անձնվեր բարեկամուհի մի պիտի ունենաս հիս, ըսի, երբ հուզմունքս հանդարտելով ներեց ինձ որ խոսիմ։

«Կընդունիմ, հոգիդ դու ազնիվ և վսեմ» հարեց նա, և սենեկեն դուրս ելավ գրգռված։

Մեկնելու ժամանակս հասնելով՝ հարկ եղավ ինձ դուրս ելնել, ուժս փորձել, և մանավանդ նորեն ուժ վաստակիլ ընելիք ճամփորդությանս համար։ Տկար էի դեռ, և կը պատրաստվեի ետ դառնալ երբ դիտեցի մեծ բազմություն մ'որ եկեղեցիե մը ներս կը մտներ․ ես ալ հոն մտա, նամանավանդ հոգիս պետք ուներ տաճարի մի խորախորհուրդ ազդեցության։ Դիտեցի որ այդ սրբավայրն զարդարված էր մասնավոր շքեղությամբ՝ հանդիսավոր արարողության մի համար։ Մեծ էր բազմությունն, և երգեհոնը եկեղեցին կը գրավեր փառահեղ ձայնիվ, իբրև նվագածության բույր։ Անուրանալի է սրբազան երաժշտության ազդեցությունը տխուր հոգվույն վրա, զի այդ նվագածությունը կուլա, կը հեծկլտա, կը հառաչե։ Այնչափ անկե գրավվեցա որ շուրջս ոչինչ կը լսեի և ոչ իսկ կը տեսնեի․ կարծեցի թե երկրես վերացած էի, թե ինչ որ մարդկային է՝ անհայտ եղած էր ինձմե, թե Աստուծո հետ միացած էի, երբ

88