թյանց և նախապաշարմանց գծուծ շավիղին հետևեցար։ Այսօր բախտին կառքը զքեզ գետինը տապալած ըլլալով, անձդ տարբեր աշխարհի մեջ կը գտնես. ինչ որ էիր՝ ամուսնովդ էիր, իսկ ի՞նչ ես այսօր միայն քու անձնական ուժիդ հենած։ Միշտ մտածեցիր և գործածեցիր հաստատված կանոններուն և այլոց ճաշակաց համեմատ, կարողացա՞ր երբեք հասարակաց կարծիքը դիմագրավելու ոչ միայն պատշած ինչ՝ այլ նույն իսկ բարին կատարելու ժամանակդ․ քաջությոմե ունեցա՞ր զգալու ըստ թելադրանաց սրտիդ, մտածելու ըստ թելադրանաց մտքիդ և դատելու ըստ թելադրանաց դատողությանդ։ Ո՛չ, այդ քաջությունը չունեցար դու երբեք․ ամուսինդ եղավ առաջնորդդ, և նախապաշարմանց աշխարհը՝ քու վարժարանդ»։
Սիրան կնոջ ազատագրության հարցը քննում է երկու իմաստով․ մի դեպքում նա հարցին նայում է կնոջ անհատական իրավունքի տեսակետից, մյուս դեպքում՝ հասարակական միջավայրի, հասարակական օրենքների տեսակետից։ Նա ընդունում Է, որ հասարակության մեջ կան օրենքներ, որոնք կաշկանդում են կնոջ իրավունքը, ոտնահարում նրա անհատականությունը, սահմանափակում նրա գործունեության ասպարեզը։ Այստեղ նա անխնա քննադատում Է հասարակական բարոյականության տմարդի նորմաները, որոնք կնոջը դրել են ստրկական կապանքների մեջ, զրկել նրան հասարակության ինքնակամ անհատ լինելու իրավունքից։ Սիրայի տեսակետով չի կարող իսկական ազատություն լինել մի հասարակության մեջ, ուր բռնադատվում Է կնոջ կամքն ու իրավունքը։ Լուսավոր Եվրոպայի հռչակած «ազատություն և հավասարություն» սկզբունքները նա անվանում Է սոսկ «ահագին բառեր», քանի որ նա ևս չի լուծել կնոջ ազատության պրոբլեմը․ «ի՞նչ տեսակ հավասարություն Է այդ, որ առ ոտս արանց կր դնե մարդկության կեսը»։
Սեռերի անհավասարությունը չի կարող արդարացվել որևէ օրենքով․ կինը ե տղամարդը բնական արարածներ են և օժտված են նայն խոհերով, զգացումներով, կրքերով, ուրեմն և նրանք իրավունք ունեն նաև հավասար լինելու իբրև հասարակության անդամ․ այս է թելադրում առողջ բանականությունը։ Կնոջ ե տղամարդու անհավասար իրավունքը հասարակական բարքերի ու բարոյականության անկման ցուցանիշներից մեկն է երբ մեկին թույլ է տրվում անելու ամեն ինչ, իսկ մյուսին զրկում են նույնիսկ բողոքելու իրավունքից, նշանակում Է իրավունք Է տրվում տղամարդուն անարգել կատարել այն, ինչ իր կամքը թելադրում Է։ Ընտանիքի մեջ տիրող այս ստրկական վիճակը ծնում Է բազմաթիվ մոլորություններ, ստություն ու կեղծիք։ Հասարակությունը կազմվում Է ընտանիքներից. ուրեմն ինչքան ազատ և ներդաշնակ լինի այն, նույնքան իդեալական կլինի հասարակությունը։ Իսկ այդ կարելի Է լուծել միայն կնոջ արժանապատվության և իրավունքի կենսագործմամբ։ «Երբ հավասարություն տիրե երկու սեռի մեջ, այսինքն վայելից և պատժո, աշխատության և վարձատրության հավասարությունը, այն ժամանակ շղթաները կը ջախջախվին, սուտը կը դադրի և ընկերությունը կը շահի հավասարակշռության մեջ ինչ որ կը կորսնցնե անասնական ուժերու անհավասարության մեջ և այդ հավասարակշռութենե կարտադրի ներդաշնակությունը, ներդաշնա-