պահանջմանց հպատակելու հարկը նեղանալի ինչ էր իրեն, զի խոսակցության մեջ սանձարձակ ազատության սիրահար էր։ Ուստի մտադիր եղած էր պատշաճողական կարճատև այցելություն մ՚ընել Հայնուռ ընտանյաց և ապա մեկնիլ անմիջապես։
Պ. Հայնուռի տան ճոխությունները բնավ յուր վրա ազդեցություն չէին կրնար ընել բնականապես քանի որ ինքն անհամեմատ կերպիվ ճոխագույններն ուներ։ Հետաքրքիր ակնարկ մի նետեց գտնված կանանց ու օրիորդաց վրա՝ որոնցմե շատերը թեև շնորհալի երևցան իրեն սակայն ոչ մասնավոր ուշադրության արժանի։ Բայց երբ զՍիրանույշ տեսավ՝ ապշեցավ այդ աննման գեղեցկության վրա։ Երբեք այդչափ արժանապատվություն ու պարզություն չէր տեսած մեկ անձի վրա միացած։ Մինչդեռ մյուս գեղանիները կը ջանային անմեղ արվեստ մի գործածել անոր ուշադրությունը գրավելու, Սիրանույշ ընդհակառակն կարհամարհեր ամեն կուսական քոքեթություն, ու մինչ ամենքը յուր վրա կզմայլեին, ինքը միայն կարծես յուր արժեքը կանգիտանար։ Երբ Պ. Դարեհյան խոսեցավ Սիրանույշի, երբ լսեց անոր աղու ձայնն ու խոսակցության ազնիվ եղանակը, յուր սիրտը սկսավ թրթռալ՝ այնչափ արարածն այն շնորհալի խոր տպավորություն մ՚ըրավ վրա։ Ազատ կենաց սիրահարը գեղեցկության գերին եղավ, ու առաքինությունը հանգիստն հաղթեց մոլության։ Նույն վայրկյանեն Պ. Դարեհյանի բախտը վճռվեցավ, մտացր մեջ հեղաշրջում եղավ, ամուսնական հարկը իբրև դրախտավայր փայլեցավ աչացն աոջև, ու Սիրանույշ՝ իբրև էությանն իշխանուհին։
Միայն մեկ երկու ժամ անցընելու դիտավորություն ունեցած էր Պ. Հայնուռի տունը, և ահա ինքը վերջիններեն մին եղավ մեկնելու նույն գիշերը, մանավանդ որ զարմացավ ժամանակին այնչափ արագորեն սահելուն վերա։ Երբ նա տուն վերադարձավ ամեն ինչ յուր հարգը կորուսած էր իրեն համար, յուր հացկատակները, ապականյալ ընկերությունները, ու յուր իերն՝ որք յուր գլխավոր հաճոյից մին կը կազմեին, բնավ ազդեցություն չունեին անձին վրա։ Զվարճությանց մեջ ձանձրույթ կը գտնար, աղմուկին մեջ՝ սրտնեղություն, քունը աչերեն խույս կուտար, անշարժ գաղափար մի գրաված էր զինքը։