Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անցան երեք օրեր նույն ավետալի գիշերեն ի վեր, Սիրանույշ հոտս կանգնեցավ վերստին, սահեցան երկու շաբաթներ, մոտեցավ վերջապես օրն հորում Պ․ Դարեհյան իբր խոսնայր պիտի ընդունվեր Հայնուռի ընտանյաց մեջ։ Կարծես թե մեն մի օր հեգ կ ուսին Հուսո փունջեն ծաղիկ մը կը Հափշտակեր, ու ոտիցը ներքև ևս քան զևս կը պեղեր վշտին վասն՝ ուր պիտի թաղվեր ինքն կենդանի։

Տիկին Հայնուռ քանի ժամանակե ի վեր զարմացմամբ կը դիտեր զվարթ կերպարանքն յուր ամուսնույն, և ընդ վայր կաշախատեր պատճառն հասկնալու։ Այդ գոհունակության արտահայտուքն չէին արգիլեր սակայն որ տիկինը մեծ մտատանջություններ ունենար Պ. Դարեհյանի խնդրույն լուծման նկատմամբ․ եթե՝ Պ․ Հայնուռը չհրաժարեր խնամության խորհրդույն գործադրութենեն։ Վերստին Սիրանույշ նույն սարսափները, նույն այլայլություններեն պիտի անցներ, և ո՞ գիտե ինչ վերջավորություն պիտի ունենային անոնք։ Մինչդեռ ալեծուփ՝ այդ տխուր խորհրդածությանց մեջ կը տատաներ, ահա Սիրանույշ որ սենեկեն ներս կը մտներ առերևույթ հանդարտ կերպարանոք՝ մինչդեռ ներքնապես բոլորովին ալեկոծյալ էր։ Մտադիր էր վերջապես հաղորդել մորն յուր որոշոմն քանի որ հորը հետ ունեցած պայմանաժամը լրանալու վրա էր, և քանի որ ինքն ուզած էր ստանձնել ամուսնության լուրն իմացնելու անոր, որպեսզի փափուկ սիրտը չվրդովի հայրենի բռնաբարութենեն կասկածելով։

—Եկո՛ւ, որդյա՛կս,— ըսավ տիկինը,— գուցե լուծես դու խնդիր մի որ զարմանքս կը շարժե նույնչափ և հետաքրքրությունս։ Ի՞նչ է պատճառն արդյոք հորդ տարօրինակ զվարթության երբ քանի մ՚օր հառաջ տակավին խրոխտ կերպարանք մը ուներ։

-Մա՛յրիկ, գուցե հայրս կը հրճվե մոտալուտ ամուսնությանս հուսով,— պատասխանեց Սիրանույշ ձայնով մի որ հուզմամբ կը թրթռար հակառակ զորավոր կամացը։

-Ի՞նչ ամուսնություն,— հարցուց տիկինը ապշելով։

Մտածեցի թե ամուսնությունս Երվանդին հետ անհնարին է քանի որ ինքն աղքատ է և զիս չկրնար խնամել առանց հորս ձեռնտվության։ Բայց քանի որ հայրս աննպաստ է անոր, ու